close
Եղանակը Երևանում
19 Փետրվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Փտր 2019
USD1487.43
GBP1629.32
EUR1551.53
RUB17.36
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մեծ է դերը Հայ Դատի գրասենյակի․ Շահան Գանտահարյան

Հասարակություն

5 Դեկտեմբերի 2018, 16:10
 Մեծ է դերը Հայ Դատի գրասենյակի․ Շահան Գանտահարյան

ԱՄՆ Սենատի հանձնաժողովը հետաձգել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի հարցով քվեարկությունը: Քաղաքական Լիթցենբերգը Միացյալ Նահանգների դեսպանների պաշտոնում Թրամփի առաջարկած 19 թեկնածուներից միակն է, որի հաստատումը Սենատի հանձնաժողովը որոշել է հետաձգել:

Ի՞նչ հանգամանքներ դեր են ունեցել նման որոշմանը. Նոյյան Տապանի հարցին պատասխանում է քաղաքական վերլուծաբան Շահան Գանտահարյանը։

«Իհարկե՝ պաշտոնական Բաքվի եւ նրա նախագահի ռազմատենչ հռետորաբանությունը, Ադրբեջանում տիրող բռնատիրական կարգերը, հակաժողովրդավար պահվածքը, խավիարային դիվանագիտության բացահայտումները, հայկական խաչքարերի դեմ ոչնչացման գործողությունները, սեւ ցուցակի առկայութիւնն ու անվերջ համալրումները, այս բոլորը կարող են հիմք ծառայել քննարկումների արդյունք նման որոշմանը հանգեցնելու առումով։ Բայց նման թեմաների արծարծման, լոբբիիստական աշխատանքների ծավալման եւ քաղաքական արդյունավորման ուղղությամբ մեծ է եւ անշրջանցելի դերակատարությունը` Վաշինգտոնում գործող Հայ Դատի գրասենյակին։ Հայ Դատի գրասենյակը անկախ հայկական խնդիրների հետ առնչություն ունեցող թեմաներից, նպատակաուղղված աշխատանք է տանում Ադրբեջանում իրականացվող գործընթացները հակադրելու ԱՄՆ-ի դաւանած եւ հայտարարած արժեքներին հատկապես ժողովրդավարույան եւ մարդու իրաւունքների հետ կապված խնդիրները լուսարձակի տակ բերելով։Եւ թվում է որ քաղաքական այս մարտավարությունն աշխատում է»,-նշել է Գանտահարյանը։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica