close
Եղանակը Երևանում
19 Փետրվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Փտր 2019
USD1487.43
GBP1629.32
EUR1551.53
RUB17.36
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանը հանդես չի եկել ՀԱՊԿ` դեկտեմբերի 6-ի գագաթնաժողովը հետաձգելու առաջարկով. վարչապետի խոսնակ

Քաղաքական

4 Դեկտեմբերի 2018, 17:53
 Հայաստանը հանդես չի եկել  ՀԱՊԿ` դեկտեմբերի 6-ի գագաթնաժողովը հետաձգելու առաջարկով. վարչապետի խոսնակ

Դեկտեմբերի 2-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ իր և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի ընթացքում Պուտինն առաջարկել է ՀԱՊԿ` դեկտեմբերի 6-ի գագաթնաժողովը չանցկացնել, որպեսզի աշխատանքային կարգով քննարկեն լուծումները, հետո նոր պատրաստի լուծումներով գնան գագաթնաժողովին: «Ես համաձայնեցի, որովհետև աշխատանքային ընթացակարգերով այդ հարցը լուծելն ավելի ճիշտ է։ Մենք կշարունակենք աշխատանքային քննարկումները` մինչև որևէ կոնսենսուսի հասնելը»,- ասել էր վարչապետի պաշտոնակատարը:

Այսօր, սակայն, ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, թե ՀԱՊԿ գագաթնաժողովը հետաձգվել է Հայաստանի խնդրանքով:

Այս կապակցությամբ Yerkir.am-ը պարզաբանում խնդրեց վարչապետի պաշտոնակատարի մամուլի խոսնակ Արման Եղոյանից:

«Հայաստանը հանդես չի եկել ՀԱՊԿ` դեկտեմբերի 6-ի գագաթնաժողովը հետաձգելու առաջարկով: Ամեն ինչ եղել է այնպես, ինչպես վարչապետի պաշտոնակատարը ներկայացրել է դեկտեմբերի 2-ին լրագրողների հետ զրույցում»,- տեղեկացրեց նա:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica