close
Եղանակը Երևանում
16 Դեկտեմբերի 2018
-1°
+7°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Դեկ 2018
USD1484.87
GBP1609.92
EUR1547.37
RUB17.30
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հրամայական է` Սփյուռքը դառնա պետականաշինության գործուն մասնակիցը. Մելիք Գարագավորյան

Հարցազրույց

4 Դեկտեմբերի 2018, 21:35
 Հրամայական է` Սփյուռքը դառնա պետականաշինության գործուն մասնակիցը. Մելիք Գարագավորյան

ՀՅ Դաշնակցության անդամներն իրավունք ունեն մտածելու, վերլուծելու, առարկաները քննության հանձնելու, տեսակետներ հայտնելու և վերլուծումներ կատարելուց հետո որոշումներ կայացնելու: Դաշնակցությունն ապակենտրոն կուսակցություն է, իսկ ոմանք սովոր չեն դրան, քանի որ չունեն այդ կարելիությունն ու կենսափորձը: Այսպես սկսեց Yerkir.am-ի հետ զրույցը ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի անդամ Մելիք Գարագավորյանը:

Պարո'ն Գարագավորյան, Դուք նշեցիք, որ Դաշնակցության մեջ մարդիկ կարող են ունենալ տարբեր տեսակետներ, որոնք ընդունելի են կուսակցության կողմից: Սակայն կարո՞ղ ենք դա դիտարկել որպես «բազմաշերտություն»: 

- Որոշ մարդկանց կողմից ենթադրյալ այդ տարակարծությունները, որոնցով  Դաշնակցության միասնականությունը դարձնում են խնդրո առարկա, հակառակ ազդեցությունն են ունենում: Տարբեր մտածողությունները, որոնք Դաշնակցության կանոնագրային սահմաններում են, ավելի են ուժեղացնում մեր կազակերպությունը: Պատկերացրեք` Դաշնակցությունը չլիներ տարբեր տեսակետներ ունեցողների կուսակցություն, մենք, բնականաբար, 128 տարի չէինք գոյատևելու, և յուրաքանչյուր հանգրվանում համապատասխան մարտահրավերների չէինք կարողանալու դիմակայել: Ոմանք կարող են խնդիր ունենալ սա ընկալելու հարցում, բայց ասեմ, որ ՀՅԴ-ն միասնական է, ուժեղ և ապակենտրոն կուսակցություն է: Ապացույցներից մեկն էլ այն է, որ ՀՅԴ-ի բոլոր ընտանիքները` բոլոր երկրներում գոյություն ունեցող Կենտրոնական կոմիտեները, միանշանակ իրենց զորակցությունը հայտնեցին Հայաստանի Գերագույն Մարմնի քաղաքական որոշումներին, մարտավարությանն ու այս ընտրություններին մասնակցելու ձևաչափին ու բովանդակությանը:

Հայաստանում 20 տարի առաջ ամեն կերպ փորձ էր արվում սերմանել այն կարծիքը, որ Հայաստանի Դաշնակցությունն ուրիշ է, Սփյուռքի Դաշնակցությունը` ուրիշ:  Այժմ էլ են նկատվում նման միտումներ: Արդյո՞ք ճշմարտության բաժին կա այդ կարծիքի մեջ:

- Այդպես մտածող մարդիկ չարաչար սխալվում են: Դաշնակցությունն ապացուցել է, որ ինքը միասնականություն է, չկա երկու տարբեր տեսակի դաշնակցական, չկա Սփյուռքի Դաշնակցություն և Հայաստանի Դաշնակցություն: Չկա Ամերիկայի և Ֆրանսիայի Դաշնակցություն, Դաշնակությունը միանշանակ միասնական է` ունի մեկ ծրագիր, մեկ կանոնագիր: Ամերիկայից մինչև Լիբանան, Լիբանանից մինչև Արցախ, Արցախից` Հայաստան` Դաշնակցության «ալֆան» և «օմեգան» համայն հայության գերագույն շահերն են, և այդ գերագույն շահերի ապահովման համար Դաշնակցությունը պատրաստ է իր հեղինակությունը, վարկը, կարողականությունն ու ժողովրդականությունը, այո, ի պահանջյալ հարկի, խնդրո առարկա դարձնել: Այդ մոտեցումը, ինչ-ինչ հաշիվների բերումով, շինծու մոտեցում է: Այո, նման փորձեր եղել են, բայց դրանից Դաշնակցությունն ավելի ուժեղ է դուրս եկել: Չկա իրականություն, որ Լիբանանի դաշնակցականը տարբերվում է Հայաստանի դաշնակցականից, Հայաստանի դաշնակցականը` Ամերիկայինից: Այս բոլորը չեն նպաստում ո'չ քաղաքական մշակույթին, ո'չ քարոզարշավին, ո'չ էլ հայ ժողովրդի գերագույն շահերի պաշտպանության գործընթացին, մի խոսքով` ներազգային միասնականությանն ու հանդուրժողականությանը, որն այնքան անհրաժեշտ է այսօր, քանի որ մենք գտնվում ենք ամենապատասխանատու հանգրվանում: Մենք այսօր տնտեսական առումով հրաբխի վրա ենք, մենք շրջապատված ենք այնպիսի հարևաններով, որոնք նկրտումներից բոլորս ենք տեղյակ: Նրանք բավարարված չեն, նրանք ախորժակները դեռ չեն հագեցրել: Մեր ուժի հիմնական կենտրոնը մեր միասնականությունն է: Այս առումով` Դաշնակցությունը ոչ թե միայն միասնական է, այլև հզոր է իր միասնականությամբ: Դաշնակցության համար միասնականությունը միայն կարգախոս չէ, այլ` քաղաքական գործոն:

Առաջիկայում ԱԺ ընտրություններն են: Ըստ Ձեզ` որոշված ժամկետից շուտ ընտրություններն անցկացնելը ինչպե՞ս  կազդի արդյունքների վրա: Ինչո՞ւ էր ՀՅԴ-ն դեմ ընտրությունները շուտ անցկացնելուն:

- Մենք կնախընտրեինք, որ նոր Հայաստանում կայանալիք Ազգային ժողովի այս ընտությունների համար տրվեր ավելի երկար ժամանակ: Կնախընտրեինք, որ այս հապճեպ ընտրությունները կայանային նախապես` բոլոր քաղաքական ուժերի համախոհությամբ որոշված ապրիլ-մայիս ամիսներին: Դա ավելի լավ կլիներ հայության համար, Հայաստանի համար և միասնականության համար: Ինչո՞ւ: Պարզապես այն պատճառով, որ այս ընտրությունները տարբերվեին նախորդ ընտրություններից: Որպեսզի այս ընտրությունները դառնային բովանդակային, քաղաքականացված, գաղափարականացված, ծրագրային, և մրցակցային հավասար պայմաններ ունենային բոլոր կուսակցությունները: Դժբախտաբար, զանազան պատճառների բերումով, այդպես չեղավ: Այսօր արդեն ուշ է դրան անդրադառնալ, բայց` ափսոս: Այսօր մտահոգ եմ, որ կարող է հուսախաբության մատնվել երիտասարդությունը, ժողովրդային շարժումը: Այսօրվա քարոզարշավի պայմաններում, դժբախտաբար, դժվարանում եմ ըմբռնել`այն որքանով է օգնելու նոր Հայաստանի կերտմանը: Դժվարանում եմ ըմբռնել, թե այս ընտրություններն ինչքանո՞վ են սատարելու անմխիթար խավին` ավելի հանգիստ պայմաններ ունենալու համար: Քանի որ քարոզարշավն ընթանում է ոչ թե ծրագրային խնդիրների շուրջ, այլ անհատական, թիրախավորված: Ես չափազանց մտահոգ եմ, որովհետև Արցախյան ազգային-ազատագրական պայքարը վերածվում է ներքաղաքակն վիճարկման առարկայի: Բոլոր մասնակիցները, բոլոր քաղաքական ուժերը պետք է հասկանան սա: Մենք խոսում ենք Արցախի մասին, ազգային-ազատագրական պայքարի մասին, անվտանգության, անդորրության, քաղաքական կայունության, անհրաժեշտ ներազգային համերաշխության և միասնականության մասին, քանի որ Արցախյան պայքարը, անկախությունը, բանակցային գործընթացը, կարգավորումը չի վերաբերում միայն Արցախի բնակչությանը, միայն Արցախի քաղաքական կարգավորմանը, այլև վերաբերում է ամբողջ Հայաստանի անվտանգությանը: Աստված մի արասցե, Արցախյան ճակատում մի բան տեղի ունենա, ամբողջ Հայաստանն է տուժելու: Հայաստանը դյուրաբեկ է` առանց հզոր, քաղաքական կարգավիճակով օժտված Արցախի: Մեր բոլոր ծրագրերի նախապայմանը պետք է հանդիսանա Արցախի անկախությունը:

- 1994-ին կասեցվեց  ՀՅԴ-ի գործունեությունը Հայաստանում,  արդյո՞ք այդ «կարգավիճակը» խանգարեց կուսակցությանը`զորակցել Հայրենիքին:

- Դաշնակցությունը, անկախ տիրող քաղաքական պայմաններից, բոլոր ժամանակներում իր ամբողջ կենսունակությամբ գործել է Հայաստանի անվտանգության և հայ ժողովրդի ապահովության համար: ՀՅԴ-ն ընդդիմություն եղած ժամանակ էլ, իշխանություն եղած ժամանակ էլ արդյունավետ գործունեություն է ծավալել, նպաստել է քաղաքական մշակույթի զարգացմանը Հայաստանում, Սահմանադրության որդեգրմանն ու  ընտրական արդիական օրենքի որդեգրմանը: Թեև դեռևս առկա են հրատապ փոփոխություններ, բայց ՀՅԴ-ի համար ոչ մի քաղաքական պայմանավորվածություն, ոչ մի դժվարություն չի կարող արգելք հանդիսանալ, որպեսզի լավագույնս և անշահախնդիր լուծի իր առջև ծառացած խնդիրները:

- Սփյուռքը, Ձեր կարծիքով, բավականաչափ ներգրավվածություն ունի՞ Հայրենիքի քաղաքական կյանքում:

- Հիմնական պատճառներից մեկը, որ մենք ավելի նպատակահարմար էինք համարում ընտրություններն անցկացնել նախապես որոշված ժամանակահատվածում, նաև այն էր, որ մտածված, մշակված ծրագրերով հանդես գային կուսակցությունները, նաև հայտնվեր և հրապարակային քննարկման վերածվեր Սփյուռքի հիմնական և ուղղակի դերակատարության հարցը Հայրենիքի կառուցման, ծաղկեցման և կայունության գործում: Հրամայական է` Սփյուռքը դառնա պետականաշինության գործուն մասնակիցը: Ժամանակն է, որ Սփյուռքը դիտորդի, օժանդակողի, «կողքի» դերակատարությունից մի քանի աստիճան բարձրանա և հավելյալ դերակատարությամբ մասնակից լինի Հայաստանի վերակառուցման, հզորացման գործին: Սփյուռքի դերակատարությունը հիմնական է, որովհետև այն 100 տարվա իր կենսափորձով  ու քաղաքական հարաբերություններով պետք է ուղղակի մասնակից լինի Հայաստանի Հանրապետության քաղաքական կյանքին:

Հարցազրույցը` Արազ Գայմագամյանի

7 օր առաջնագծում
15 Դեկտեմբերի 2018, 15:05 7 օր առաջնագծում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica