close
Եղանակը Երևանում
12 Դեկտեմբերի 2018
+8°
+10°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Դեկ 2018
USD1485.28
GBP1612.42
EUR1552.35
RUB17.30
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սուրեն Շահվերդյանը խոստանում է հեռանալ, եթե… դերասանները չեն հավատում նրա անկեղծությանը

Մշակույթ

4 Դեկտեմբերի 2018, 17:19
 Սուրեն Շահվերդյանը խոստանում է հեռանալ, եթե… դերասանները չեն հավատում նրա անկեղծությանը

Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի նորանշանակ գեղարվեստական ղեկավար Սուրեն Շահվերդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկվանից լրագրողները ինձ հետևյալ հարցն են տալիս`  եթե Համազգայինի դերասանները չընդունեն միասին աշխատելու ձեր առաջարկը, դուք ի՞նչ կանեք, կսկսեք հերթով հեռացնե՞լ նրանց աշխատանքից։

Իմ պատասխանը հետևյալն է. եթե դերասանները կմերժեն իմ առաջարկը` «ՔԱՅԼ ԱՆԵԼ ՄԻԱՍԻՆ» և ծանրակշիռ հիմնավորում կտան իրենց դիրքորոշմանը` ապացուցելով, որ սա պաշտոնի կռիվ չէ, և բոլորը չեն համախմբվել, որպեսզի իրենց թեկնածուն լինի տնից և ինչպես ուզեն, այնպես էլ շարժվեն, եթե նրանց այդ ցանկությունը ինքնանպատակ չէ, այլ նրանց քայլերը ավելի կառուցողական են, քան իմ առաջարկած քայլերը, ապա ես… կգրկեմ բոլորին մեկ առ մեկ, կասեմ, որ սիրում եմ նրանց, հաջողություն կմաղթեմ իրենց գործում և կհետևեմ Համազգայինի գործունեությանը որպես հանդիսատես, որպես Համազգայինի բարեկամ, ընկեր և միշտ լավը կամեցող»։

Թատրոնի դերասանուհի Նարինե Գրիգորյանը Շահվերդյանի այս գրառման տակ ուշագրավ դիտարկում է արել. « Սուրեն Շահվերդյան, կարդացի Ձեր հաշտության ուղերձը, բայց, ցավոք...  Կհավատայի, եթե դրանից առաջ չլիներ Ձեր նախորդ հայտարարությունը.«Եթե թատրոնի անձնակազմը իմ ներկայացրած ծրագրին համաձայն չլինի, պատրաստ եմ հավաքել նոր թատերախումբ...» Հիմա` «Չստացվեց սրով, կփորձենք սիրով»: Հասկանալի է, որ ուզում եք դրական տպավորություն թողնել հասարակության և ավելի շատ, մշակույթի նախարարության վրա։ Չէ՞ որ օրերից մի օր պիտի որոշում ընդունեն»:

Նշենք, որ Համազգային թատրոնում դեկտեմբերի 1-ից դերասանական կազմը գործադուլ է անում` պահանջելով թատրոնի տնօրեն Վիգեն Չալդրանյանի հրաժարականը:

Չալդրանյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ ինքն արդեն իսկ քայլ արել է` մասնակիորեն բավարարելով դերասանական կազմի ցանկությունը` հրաժարվել է գեղարվեստական ղեկավարի պաշտոնից: Սակայն, նրա խոսքով, ինքն էլ ունի անուն, արժանապատվություն և իր համար վիրավորական է  այս իրավիճակը: «Ինձ ասացին` բա չե՞ս վախենում, որ մենք շատ ենք ու կարող ենք քո անունն արատավորել: Այո, վիրավորական է, որ դու ծառայել ես քո երկրին, նվիրվել արվեստին, չես գնացել երկրից, շատ բաներ զոհաբերել ես` վասն քո առաքելության և թատրոնի: Չեմ կարծում, որ այսօր ես արժանի էի նման վերաբերմունքի»,- ասաց Չալդրանյանը:

ՀՀ մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանն էլ ասել էր` ևս մեկ անգամ կզրուցի կողմերի հետ, և եթե համաձայնության չգան, թատրոնը կգնա լուծարման: 

Ի՞նչ ընդդիմություն
12 Դեկտեմբերի 2018, 12:55 Ի՞նչ ընդդիմություն
Չավուշօղլուն կայցելի Բաքու
12 Դեկտեմբերի 2018, 12:21 Չավուշօղլուն կայցելի Բաքու
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica