close
Եղանակը Երևանում
18 Փետրվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Փտր 2019
USD1487.51
GBP1624.60
EUR1550.11
RUB17.32
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Լուկա Մոդրիչը՝ «Ոսկե գնդակ»-ի դափնեկիր

Սպորտ

4 Դեկտեմբերի 2018, 12:32
 Լուկա Մոդրիչը՝ «Ոսկե գնդակ»-ի դափնեկիր

Հայտնի է 2018-ի լավագույն  ֆուտբոլիստի անունը: «France Football» պարբերականի «Ոսկե գնդակ» մրցանակը բաժին է հասել Խորվաթիայի հավաքականի եւ իսպանական «Ռեալ Մադրիդ»-ի կիսապաշտպան Լուկա Մոդրիչին:

Այսպիսով` Լուկա Մոդրիչը դարձել է պատմության առաջին խորվաթ ֆուտբոլիստը, որն արժանանում է պատվավոր մրցանակին՝ վերջ տալով Կրիշտիանու Ռոնալդուի եւ Լիոնել Մեսիի՝ մեկ տասնամյակ տեւած «տիրակալությանը»:

Հատկանշական է, որ 12 տարում առաջին անգամ Լիոնել Մեսին չի ընդգրկվել «Ոսկե գնդակ»-ի լավագույն եռյակում: Այս անգամ նա գրավել է 5-րդ տեղը: Մեսին չի ժամանել Փարիզ` մրցանակաբաշխությանը մասնակցելու: Արարողությանը չի ներկայացել նաև Կրիշտիանու Ռոնալդուն:

Այս տարի առաջին անգամ ընտրվել է նաեւ աշխարհի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստը: «Trophée Kopa» մրցանակը բաժին է հասել Ֆրանսիայի ազգային հավաքականի եւ «Պարի Սեն-Ժերմեն»-ի հարձակվող Կիլիան Մբապեին: Մրցանակը կրում է Ֆրանսիայի ազգային հավաքականի, ֆրանսիական «Ռեյմս»-ի եւ իսպանական «Ռեալ Մադրիդ»-ի 50-60-ականների անվանի հարձակվող Ռայմոն Կոպայի անունը:

Առաջին անգամ «Ոսկե գնդակ» է  սահմանվել նաեւ կին ֆուտբոլիստի համար: Մրցանակին է արժանացել Նորվեգիայի ազգային հավաքականի եւ ֆրանսիական «Լիոն»-ի հարձակվող Ադա Հեգերբերգը:

2018 թվականի «Ոսկե գնդակ»-ի լավագույն տասնյակը հետեւյալն է`

1.Լուկա Մոդրիչ («Ռեալ Մադրիդ», Խորվաթիա)` 753 միավոր

2.Կրիշտիանու Ռոնալդու («Իվենտուս», Պորտուգալիա)՝ 476 միավոր

3.Անտուան Գրիզման («Ատլետիկո Մադրիդ», Ֆրանսիա)՝ 414 միավոր

4.Կիլիան Մբապե (ՊՍԺ, Ֆրանսիա) 347 միավոր

5.Լիոնել Մեսի («Բարսելոնա», Արգենտինա) 280 միավոր

6.Մոհամմեդ Սալահ («Լիվերպուլ», Եգիպտոս) 188 միավոր

7.Ռաֆայել Վարան («Ռեալ Մադրիդ», Ֆրանսիա) 121 միավոր

8.Էդեն Ազար («Չելսի», Բելգիա) 119 միավոր

9.Կեւին Դե Բրոյնե («Մանչեսթեր Սիթի», Բելգիա) 29 միավոր

10.Հարի Քեյն («Տոտենհեմ», Անգլիա) 25 միավոր:

 

Ջերմաստիճանը կնվազի
17 Փետրվարի 2019, 16:43 Ջերմաստիճանը կնվազի
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica