close
Եղանակը Երևանում
12 Դեկտեմբերի 2018
+8°
+10°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Դեկ 2018
USD1485.28
GBP1612.42
EUR1552.35
RUB17.30
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՌԴ-ում բնակվող ազատամարտիկները վրդովված են Փաշինյանի հայտարարությունից

ՖԻԼՄԵՐ

2 Դեկտեմբերի 2018, 00:01
 ՌԴ-ում բնակվող ազատամարտիկները վրդովված են Փաշինյանի հայտարարությունից

Ռուսաստանի Դաշնությունում բնակվող ազատամարտիկների հանձնախմբի բաց նամակը Հայաստանի Հանրապետության վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին

«Հարգելի պարոն Փաշինյան.
Մեր վրդովմունքն ու հիասթափությունն ենք հայտնում Ձեր կողմից ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի և նրա մարտական ընկերների հասցեին հնչեցրած արտահայտությունների կապակցությամբ: Ոչ ոք իրավունք չունի վարկաբեկելու և վիրավորելու Հայաստանի անկախացման և Արցախի ազատագրման գործում հսկայական ավանդ ունեցող ազգային և քաղաքական գործիչ Հրանտ Մարգարյանին և նրա հետ մարտական ուղի անցած ազատամարտիկներին: 

Նույն Հրանտ Մարգարյանն էր, որ ազատամարտի առաջին իսկ օրերից զբաղվում էր Արցախի ինքնապաշտպանության կազմակերպմամբ, համակարգում մարտական ջոկատների համալրման և սպառազինության աշխատանքները: Նույն այդ տղաներն էին, որ իրենց կյանքի գնով կերտում էին մեր պետականությունն ու անվտանգությունը:
Հրանտ Մարգարյանն ընդամենը ահազանգել է,˒ որ Հայաստանը սպառազինության հետ կապված խնդիրներ ունի, որ պետք չի Ազատագրական պայքարը պաշտպանողներին սպառնալ և հեղինակազրկել՝ դրանով արժեզրկելով հենց Ազատամարտը, որ եթե մեղադրանքներ կան, թող հնչեցվեն կոնկրետ անուններ, որ մի քանի քվեի համար չարժե հասարակությունը մասնատել…
Հարգելի պարոն Փաշինյան, Ազատագրական պայքարն այն արժեքն է, որը ոչ համեմատության, և ոչ էլ սակարկման ենթակա չէ: Հորդորեք Ձեր թիմին չարժեզրկել այդ բարձրագույն արժեքը. այն անգին է, քանզի ձեռք է բերվել մեր հազարավոր ընկերների կյանքի ու արյան գնով: 

Ավելի քան վեց ամիս է, Դուք ոչ թե ընդդիմադիր պատգամավոր եք կամ լրագրող, այլ հանդիսանում եք Հայաստանի Հանրապետության վարչապետ՝ ներկայացնելով Հայաստանը ողջ աշխարհում: Խնդրում ենք, զերծ մնացեք հասարակությանը սևերի ու սպիտակների, չարերի ու բարիների, ժողովրդի ու դրա թշնամիների տրոհելուց: Արտաքին վտանգներն ու ներքին սպառնալիքները մեզանից համախմբվածություն են պահանջում…
Ակնկալում ենք, որ ճիշտ հետևություններ կանեք և այսուհետ քարոզարշավը կպահեք քաղաքական բանավեճի և երկխոսության ծիրի մեջ:

Հարգանքով` Արցախյան Ազատամարտի մասնակիցներ

Հ.Գ. Վստահ ենք՝ այս արդար հորդորին միանում են նաև հարյուրավոր ազատամարտիկներ Արցախից, Հայաստանից և ամբողջ աշխարհից

1. Ս. Անտոնյան
2. Ս. Ավետիսյան
3. Ռ. Այվազյան
4. Վ. Ավանեսյան
5. Ա. Առուստամյան
6. Ա. Բիլյան
7. Ա. Բաբայան
8. Շ. Թադևոսյան
9. Ա. Հայրապետյան
10. Մ. Հարությունյան
11. Ս. Մելիքսեթյան
12. Գ. Մկրտչյան
13. Մ. Մանասյան
14. Ռ. Մանուկյան 
15. Ա. Պետրոսյան
16. Վ. Պողոսյան
17. Հ. Սեփոյան
18. Գ. Սիմոնյան
19. Ա. Նավասարդյան
20. Կ. Փայտյան

 

 
Ի՞նչ ընդդիմություն
12 Դեկտեմբերի 2018, 12:55 Ի՞նչ ընդդիմություն
Չավուշօղլուն կայցելի Բաքու
12 Դեկտեմբերի 2018, 12:21 Չավուշօղլուն կայցելի Բաքու
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica