close
Եղանակը Երևանում
19 Փետրվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Փտր 2019
USD1487.43
GBP1629.32
EUR1551.53
RUB17.36
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ադրբեջանի ԱԳՆ-ն հեգնանքով է արձագանքել Զախարովայի մեկնաբանությանը

Արցախ

30 Նոյեմբերի 2018, 18:11
 Ադրբեջանի ԱԳՆ-ն հեգնանքով է արձագանքել Զախարովայի մեկնաբանությանը

Եթե հետևենք ՌԴ ԱԳՆ-ի մեկնաբանության տրամաբանությանը, ապա  ստացվում է, որ Արցախի նախագահ  Բակո Սահակյանը  այցելել է ՌԴ Բայկալում հանգստանալու համար, ոչ թե` Մոսկվա, որտեղ հանդիպումներ է ունեցել Արցախի նախագահի կարգավիճակով: Այդ մասին Haqqin.az-ին ասել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևան` մեկնաբանելով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի`այսօր ճեպազրույցի ասածը:

«Այդ այցը  այլ կերպ չի կարող դիտարկվել, քան մասնավոր այց: Այցի կարգավիճակն ակնհայտ է: Եվ այն, որպես մասնավոր այց,  չի հակասում ո՛չ ռուսական օրենսդրությանը, ո՛չ միջազգային պայմանավորվածություններին, ո՛չ ՌԴ-ի միջնորդական առաքելությանը ԼՂ հակամարտության կարգավորման գործում: Այդ իսկ պատճառով ռուսական կողմի հասցեին պահանջները,  որոնք հնչել են ադրբեջանական կողմի` վերջերս արված հայտարարությունում, մեր տեսանկյունից անհիմն են»,- ասել էր Զախարովան:

Աբդուլաևան նաև  դարձյալ հիշեցրել է Ադրբեջանի և ՌԴ-ի միջև Բարեկամության, համագործակցության և փոխադարձ անվտանգության մասին պայմանագրի 5 կետի մասին, համաձայն որի, ըստ նրա,  «կողմերը պարտավորվում են չաջակցել անջատողական շարժումներին, ինչպես նաև արգելում են առանձին անձանց գործունեությունը, որը ուղղված է այլ երկրի ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության դեմ»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica