close
Եղանակը Երևանում
16 Դեկտեմբերի 2018
-1°
+7°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Դեկ 2018
USD1484.87
GBP1609.92
EUR1547.37
RUB17.30
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ադրբեջանական մամուլի անդրադարձը` Փաշինյանի հայտարարությանը

Հասարակություն

30 Նոյեմբերի 2018, 12:41
 Ադրբեջանական մամուլի անդրադարձը` Փաշինյանի հայտարարությանը

Ադրբեջանական մամուլը արձագանքում է  ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը` ուղղված Արցախի նախագահ Բակո Սահակյանին:

Հիշեցնենք, որ նա կոչ էր արել Բակո Սահակյանին` «կարգի հրավիրել իր կառավարության անդամներին, որպեսզի նրանք իրենց  գործով զբաղվեն»:

Ադրբեջանական Haqqin.az կայքը, հայկական մամուլին հղումով, ներկայացրել է Փաշինյանի հայտարարությունը` ընտրելով բակավանին կոշտ վերնագիր` «Փաշինյանը հարձակվել է Ղարաբաղի անջատողականների վրա»:Կայքը գրում է, որ Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնությունը փլուզվում է:

Իսկ 1news.az-ը նշում է, որ Փաշինյանը քննադատություններ է հնչեցրել ԼՂ «անջատողականների» ղեկավարի հասցեին:

Москва-Баку  կայքն այդ առիթով զրուցել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի համաշխարհային քաղաքականության ֆակուլտետի միջազգային անվտանգության ամբիոնի դոցենտ Ալեքսեյ Ֆենենկոյի հետ: Նա կարծիք է հայտնել, որ նման հայտարարություններ Փաշինյանն արել է այն պատճառով, որ այդպես էլ չի  կարողացել պայմանավորվել Ղարաբաղի իշխանությունների հետ իրեն աջակցելու հարցում: Ըստ փորձագետի` «Փաշինյանը ակնկալում  էր ստանալ ղարաբաղյան կլանի աջակցությունը, սակայն չի ստացել»:

7 օր առաջնագծում
15 Դեկտեմբերի 2018, 15:05 7 օր առաջնագծում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica