close
Եղանակը Երևանում
27 Մայիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Մայ 2019
USD1480.03
GBP1609.35
EUR1537.15
RUB17.44
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դիտավորության կասկած`զեբրի թունավորման փաստով.Ոստիկանությունը քրգործ է հարուցել

Հասարակություն

19 Նոյեմբերի 2018, 18:37
 Դիտավորության կասկած`զեբրի թունավորման փաստով.Ոստիկանությունը քրգործ է հարուցել

Նոյեմբերի 13-ի առավոտյան կենդանաբանական այգում գրանցվել էր  զեբրի  անկում։ Լաբորատոր հետազոտության տվյալներով, կենդանու արյան և մեզի մեջ հայտնաբերվել էր մեծքանակությամբ մկնդեղի (արսեն) պարունակություն։

Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ Երևանի կենդանաբանական այգում զեբրի թունավորումը դիտավորություն է եղել: Նա  կասկածներ ունի, թե ովքեր կարող են դա արած լինել, սակայն քննության արդյունավետության նպատակով դեռ չի նշում անունները:«Որոշ մարդիկ իրենց անձնական խնդիրների համար նման քայլի կարող են դիմել:Որ դիտավորություն կա, դա հաստատ է»,-ասաց նա:

ՀՀ ոստիկանությունը քրեական գործ է հարուցել զեբրի անկման դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի երկրորդ մասով: Նախաքննական մարմինը քննչական գործողություններ է իրականացնում զեբրի անկման հանգամանքները պարզելու ուղղությամբ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica