close
Եղանակը Երևանում
19 Դեկտեմբերի 2018
+1°
+7°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Դեկ 2018
USD1484.72
GBP1613.27
EUR1551.42
RUB17.27
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պետք է ասվի` իմ հարազատին ուղարկած գումարի մեջ պետությունն ուզում է «փայ դառնալ». Բաղդասարյանը` խոպան գնացողների փողերի հարկման մասին

Քաղաքական

19 Նոյեմբերի 2018, 14:57
 Պետք է ասվի` իմ հարազատին ուղարկած գումարի մեջ պետությունն ուզում է «փայ դառնալ». Բաղդասարյանը` խոպան գնացողների փողերի հարկման մասին

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը և' նախորդ իշխանության, և' այս իշխանության հետ համամիտ չէ, որ տրանսֆերտները պետք է հարկվեն: Այս մասին նա հայտարարեց այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին:

«Տրանսֆերտները մեր երկրի համար լուրջ նաշանակություն ունեն: Չեմ ուզում պատմական էքսկուրսներ անել 90-ական թվականներ, երբ մենք ունեցել ենք լուրջ խնդիրներ և տրանսֆերտների հաշվին կարողացել ենք պահպանել մեր կայունացումը»,- ասաց նա:

Բաղդասարյանի կարծիքով` պետք է դրան շատ ուշադիր վերաբերվել: Ըստ նրա` այդպես տրանսֆերտների օրինական ճանապարհները կվերանան: «Մարդիկ պետք է, վերջ ի վերջո, ցանկություն ունենան իրենց հարազատներին օգնելու և տարբեր եղանակներով Հայաստան փող ուղարկելու, ուստի պետք է գնան ավելի շատ զարտուղի ճանապարհներով: Այդպես տրանսֆերտների քանակը կտրուկ կնվազի: Մենք պետք է զգույշ լինենք այդ քայլերի մեջ: Այդ պատճառով  ես բոլոր ժամանակներում դեմ եմ եղել այդ մոտեցմանը»,- ասաց ՀՀԿ-ականը:

Նա հավելեց, որ եթե մարդու` դրսից եկող գումարները պակասում են, դա դժգոհություն պետք է առաջացնի: «Պետք է ասվի, որ իմ հարազատին ուղարկած գումարի մեջ պետությունը ուզում է «փայ դառնալ: Հանրությանը դժվար է բացատրել: Այսօր միտինգին կանգնած մարդկանց 70 տոկոսն ուզում է թոշակներն ու աշխատավարձերը բարձրանան, բայց հարկեր չվճարեն: Այս հանրությունը չի կարողանում ընկալել, որ եթե տրանսֆերտները հարկվեն, դրա հաշվին իրենց աշխատավարձերն ու թոշակները կբարձրանան, նրանց դա չի հետաքրքրում, պարզապես նրանք իրենց կոնկրետ եկամտի մասին են մտածում` ինչո՞ւ պետք է իմ ուղարկած գումարը երկամտահարկով հարկվի: Սա մեծ դժգոհություն է  առաջացնելու»,- եզրափակեց նա:

Նշենք, որ ՊԵԿ-ը շրջանառության մեջ է դրել նոր աղմկահարույց նախագիծ, ըստ որի՝ 2020 թվականից 18-65 տարեկան ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է սեփական եկամուտները պարտադիր հայտարարագրեն: Հայտարարագրման արդյունքում կորոշվի՝ քաղաքացին ունի՞ հարկման ենթակա եկամուտ, թե՞ ոչ: Ըստ այդմ` նախատեսվում է, որ տարեկան 23 տոկոս հարկ պետք է վճարեն պետությանը, օրինակ, խոպանից փող ստացողները:

Փաշինյանն ասելիք չունի՞
18 Դեկտեմբերի 2018, 23:19 Փաշինյանն ասելիք չունի՞
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica