close
Եղանակը Երևանում
15 Դեկտեմբերի 2018
-2°
+6°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Դեկ 2018
USD1484.87
GBP1609.92
EUR1547.37
RUB17.30
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պետք է ընդդիմություն ու իշխանություն լինել հօգուտ պետության. Ռուստամյան

Քաղաքական

19 Նոյեմբերի 2018, 14:01
 Պետք է ընդդիմություն ու իշխանություն լինել հօգուտ պետության. Ռուստամյան

Ընդդիմություն լինում ես, երբ ձևավորվում է  իշխանություն: «Ես պարտավոր չեմ նույն բառապաշարն օգտագործել, որպեսզի ապացուցեմ` ես ավելի ընդդիմություն եմ, քան մյուսները»,- ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` անդրադառնալով ՀՀԿ-ի այն հայտարարությանը, որ միակ ընդդիմությունն իրենք են:

Նրա կարծիքով` կրկնվում է  նույն սխալը, ինչ մինչև հիմա եղել է: «Նույն բանն է`ով է ընդդիմություն, ով է կեղծ. այս բանից չե՞ն հոգնել մարդիկ: Այսինքն`ով հայհոյում է, նա է դառնում ընդդիմություն: Այս կատեգորիաներից պետք է դուրս գանք: Մենք չենք գնում ընտրություններին նրա համար, որ ցույց տանք`ամենալավը մենք ենք, մյուսներն անելիք չունեն: Մենք մտնում ենք այս ընտրապայքարի մեջ, որովհետև այս անցումային փուլում Դաշնակցությունը հասկանում է` ճիշտն ու սխալը որն է, թացն ու չորը որն է, լավն ու վատը որն է: Մնեք գնում ենք, որ կարողանանք երկիրը տանել այն ուղղությամբ, որ երաշխավորված լինի`մեր ձեռքբերումները չենք կորցնի, իսկ դրա վտանգը կա»,- ասաց Ռուստամյանը:

Պատգամավորը նշեց, որ իրենք քննադատել են այն ամենը, ինչը եղել է իրենց համար անընդունելի, և պաշտպանել այն ամենը, որը եղել է ընդունելի: Նա հիշեցրեց հոկտեմբերի 2-ին ԱԺ-ի ընդունած օրենքի նախագիծը և ընդգծեց. «Կառավարությունը պետք է սովորի Ազգային ժողովին չպարտադրել հլու-հնազանդ կատարել իր որոշումները, որովհետև Հայաստանում գործում է Սահմանադրություն, որում օրենսդիրն ու գործադիրը բաժանված են: Դա է ժողովրդավարության ամբողջ իմաստը: Եթե վաղը դուք մեծամասնություն էլ ունենաք, ձեր մեծամասնության հետ այդ լեզվով չխոսեք: Նրանք այդպես արեցին, որ մենք հետ կանչեցինք մեր նախարարներին, հետո նոր այդ շոուն տեղի ունեցավ հրապարակում`ստորագրեցին, թե իբրև գործից հանում են նախարարներին, որի իրավունքն էլ չունեին, պետք է դիմեին նախագահին, նա ստորագրեր»:

Ռուստամյանն ընդգծեց` ակնհայտ է, որ Դաշնակցությունն իր տեսակետները պահպանել է`անկախ նրանից, որ դաշտում է եղել: «Այդպես որ`Հանրապետականին շատ ավելի հեշտ էր, իրենք կառավարության  մեջ չէին: Մեզ համար էր ավելի դժվար`լինելով կառավարության մեջ` դեմ գնալ վարչապետին: Նույնը`ընտրականի հետ կապված: Առաջընթաց էր ԸՕ-ն, մենք կողմ քվեարկեցինք, որ ՀՀԿ-ն դեմ է քվեարկել, ավելի ճի՞շտ ընդդիմություն էր: Ինչի՞ էր դեմ քվեարկում: Այդ առումով մեզնից ո՞վ է ավելի ճիշտ պահել իրեն: Նրանք դեմ են քվեարկել, որ այս ընտրակարգը մնա: Մեզ համար ավելի ընդունելի էր այս ԸՕ-ն, քան այն, ինչ հիմա մնաց: Ինքնանպատակ ընդդիմություն լինելու իմաստը ո՞րն է: Դու պետք է ընդդիմություն ու իշխանություն լինես հօգուտ պետության: Այս քաղաքական հայտարարությունները քարոզչական էֆեկտ ստեղծելու նպատակ ունեն, և չեմ կարծում` երկար կյանք կունենան»,- եզրափակեց նա:

Սպասելով ընդդիմութեան
14 Դեկտեմբերի 2018, 21:30 Սպասելով ընդդիմութեան
Մենք ենք, մեր կուռքերը
14 Դեկտեմբերի 2018, 19:59 Մենք ենք, մեր կուռքերը
Ձախդարձն անխուսափելի Է
14 Դեկտեմբերի 2018, 18:34 Ձախդարձն անխուսափելի Է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica