Իրանի հետ հաշվարկներ իրականացնելու մեխանիզմների մշակման ուղղությամբ աշխատանքը շարունակվում է. Մոգերինի
Աշխարհ

Իրանի հետ հաշվարկներ իրականացնելու մեխանիզմների մշակման ուղղությամբ աշխատանքը շարունակվում է: Այդ մասին հայտնել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին. տեղեկացնում է РИА Новости-ն:
Ըստ Մոգերինիի` աշխատանքին միացել են ԵՄ մի շարք երկրների ֆինանսների նախարարները, սակայն` ե՞րբ կավարտվեն աշխատանքները, դեռ դժվար է ասել:
Այսօր Բրյուսելում ընթանում են ԵՄ երկրների ԱԳՆ ղեկավարների բանակցությունները: Վերոհիշյալ մեխանիզմները ստեղծելու անհրաժեշտությունն առաջացել է ամերիկյան պատժամիջոցներից հետո: