close
Եղանակը Երևանում
10 Դեկտեմբերի 2018
+1°
+7°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Դեկ 2018
USD1484.99
GBP1618.85
EUR1551.29
RUB17.25
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիան չի բացել իր սահմանները Հայաստանի բեռնատարների համար. թուրք դեսպան

Աշխարհ

19 Նոյեմբերի 2018, 11:35
 Թուրքիան չի բացել իր սահմանները Հայաստանի բեռնատարների համար. թուրք դեսպան

Նախօրեին թուրքական հայտնի Haberturk պորտալը, Թուրքիայում գործող` Հայկական անհիմն պնդումների դեմ պայքարի միության ղեկավար Գյոքսել Գյուլբեյին հղումով,  հայտնել էր, որ Անկարան թույլ է տվել 400 հայկական բեռնատարների ամեն տարի Տրապիզոնի նավահանգստից բեռնափոխադրումներ իրականացնել, ընդ որում` թույլտվությունը տրամադրել է Վրաստանում Թուրքիայի դեսպանատունը:

Այս լուրը  տեղ էր գտել նաև  ադրբեջանական haqqin.az կայքում, ինչից հետո գիշերը  կայքի  խմբագրություն է զանգահարել Թուրքիայի դեսպանատան մամուլի խոսնակը և խնդրել հրապարակել Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Էրքան Օզարալի շտապ հայտարարությունը:

«Մի շարք լրատվամիջոցների հրապարակած տեղեկությունը, թե Թուրքիան բացել է իր սահմանները հայկական բեռնատարների համար, չի համապատասխանում իրականությանը:  Տրապիզոնի նավահանգիստ բեռնատարներով հասնելու համար ՀՀ քաղաքացիներին Վրաստանում Թուրքիայի դեսպանատանը աշխատանքային վիզաներ տրամադրելը  քննարկման առարկա չէ»,- ասված է դեսպանի հայտարարության մեջ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica