close
Եղանակը Երևանում
25 Մայիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Մայ 2019
USD1480.03
GBP1609.35
EUR1537.15
RUB17.44
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արցախի ԱԺ նախագահը շնորհավորական նամակներ է ուղարկել ԱՄՆ Կոնգրես

Արցախ

15 Նոյեմբերի 2018, 19:03
 Արցախի ԱԺ նախագահը շնորհավորական նամակներ է ուղարկել ԱՄՆ Կոնգրես

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը նոյեմբերի 14-ին շնորհավորական նամակներ է ուղարկել դաշնային Կոնգրեսի և նահանգային խորհրդարանների միջանկյալ ընտրություններում հաղթած ԱՄՆ մի խումբ օրենսդիրների: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հանրության և լրատվության հետ կապերի վարչությունից: 

«Արցախի ժողովուրդը մեծապես գնահատում է Ձեր աջակցությունը հայկական նշանակության հարցերում: Հույս ենք հայտնում, որ Ձեր հետագա գործունեությունը կշարունակի նպաստել մարդու իրավունքների, ժողովրդավարության ամրապնդմանը և ժողովուրդների ազատ ինքնորոշման անքակտելի իրավունքի ճանաչմանը», - նշված է շնորհավորական նամակներում:

Հիշեցնենք, որ նոյեմբերի կայացած ընտրությունների արդյունքում վերընտրվել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հայկական հանձնախմբի անդամ և Արցախի բարեկամ մի խումբ կոնգրեսականներ, այդ թվում՝ Ֆրենկ Փալոունը, Դեյվիդ Վալադեոն, Ջեկի Սփիերը, Գուս Բիլիրակիսը, Աննա Էշուն, Ջուդի Չուն, Ադամ Շիֆը և Թուլսի Գեբբըրդը: Ընտրությունների արդյունքում Կոնգրեսի անդամ է ընտրվել նաև հայկական արմատներով Էնթոնի Բրինդիսին:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica