Պետդուման վավերացրել է ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու վերաբերյալ ժամանակավոր համաձայնագիրը
Տնտեսական

ՌԴ Պետդուման վավերացրել է Եվրասիական տնտեսական միության ու Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման վերաբերյալ ժամանակավոր համաձայնագիրը. հայտնում է ТАСС-ը:
Համաձայնագիրը ստորագրվել էր 2018-ի մայիսի 17-ին Աստանայում: Այն սահմանում է ԵԱՏՄ-ի ու Իրանի միջև առևտրի հիմնական կանոնները, որոնք առավելագույնը մոտեցված են Առևտրի համաշխարհային կազմակերպության կանոններին:
Համաձայնագրում տեղ են գտել վեճերի կարգավորման հիմնական մեխանիզմները: Մեկ տարուց ոչ ուշ ժամկետում կողմերը պարտավորվում են սկսել աշխատել ազատ առևտրի վերաբերյալ լիարժեք համաձայնագրի կնքման ուղղությամբ: