close
Եղանակը Երևանում
15 Դեկտեմբերի 2018
-2°
+6°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Դեկ 2018
USD1484.87
GBP1609.92
EUR1547.37
RUB17.30
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ձմռանը կորուստների ցուցանիշն ավելի բարձր է, քան ամռանը. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ի տնօրեն

Տնտեսական

15 Նոյեմբերի 2018, 15:30
 Ձմռանը կորուստների ցուցանիշն ավելի բարձր է, քան ամռանը. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ի տնօրեն

Երեկ ՊԵԿ-ը հաղորդագրություն էր տարածել, որում նշվում էր, թե «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում կատարված ստուգումների արդյունքում  բացահայտվել են առանձնապես խոշոր չափերով հարկային պարտավորություններ չվճարելու դեպքեր: Մասնավորապես՝ պարզվել է, որ բաշխման համակարգում կորուստների մեծությունը 2018 թվականի հունիս-հուլիս ամիսներին, 2018 թվականի հունվար-մայիսի համեմատությամբ, նվազել է միջին հաշվով 3 անգամից ավելի, իսկ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից ավտոգազալցավորման ճնշակայաններին (ԱԳԼՃԿ-ներին) մատակարարված բնական գազի ծավալները հունիս-սեպտեմբեր ամիսներին, 2018 թվականի առաջին հինգ ամիսների համեմատությամբ, ավելացել է շեշտակի՝ մոտ 37 տոկոսով, որն արտացոլված է ավտոգազալցավորման գործունեությամբ զբաղվող ընկերությունների կողմից սպառվող բնական գազի սպառման ծավալներում:

Լրագրողների հետ զրույցում «Գազպրոմ Արմենիա»  ընկերության տնօրեն Հրանտ Թադևոսյանը պարզաբանել է, որ ձմռանը կորուստների ցուցանիշն ավելի բարձր է, քան ամռանը. «Ուսումնասիրեք և կտեսնեք, որ ոչ միայն 2018թ.-ին է այդպես եղել, այլև մյուս տարիներին: ՊԵԿ-ի մեղադրանքն անհիմն է»,- նշել է նա:

Իր հերթին, պետական եկամուտների ղեկավար Դավիթ Անանյանը նշել է, որ «քրեական գործը դեռևս «դատավճիռ» չէ»: Ըստ նրա՝ գործի շրջանակում անհրաժեշտ է կատարել գործողություններ, որոնք հնարավոր չէ իրականացնել սովորական ստուգման շրջանակում: Իսկ ազդե՞լ են չարաշահումները գազի սակագնի վրա, թե՞ ոչ, Անանյանը պատասխանել է. «Սա մի քանի անհայտով հավասարում է. անհրաժեշտ է պարզել՝ ընդհանրապես եղե՞լ են կորուստներ, այդ կորուստներն ի՞նչ բնույթի են» :

Դավիթ Անանյանը չի գաղտնազերծել  յուրացված գումարի չափը, քանի որ  քննչական գործողությունների ընթացքում համարվում է գաղտնի տեղեկություն:

Սպասելով ընդդիմութեան
14 Դեկտեմբերի 2018, 21:30 Սպասելով ընդդիմութեան
Մենք ենք, մեր կուռքերը
14 Դեկտեմբերի 2018, 19:59 Մենք ենք, մեր կուռքերը
Ձախդարձն անխուսափելի Է
14 Դեկտեմբերի 2018, 18:34 Ձախդարձն անխուսափելի Է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica