close
Եղանակը Երևանում
13 Դեկտեմբերի 2018
+5°
+7°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Դեկ 2018
USD1485.12
GBP1608.05
EUR1549.84
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նիկոլ Փաշինյանն ինչ-որ պահի կհամագործակցի՞ Սերժ Սարգսյանի հետ

Քաղաքական

15 Նոյեմբերի 2018, 13:50
 Նիկոլ Փաշինյանն ինչ-որ պահի կհամագործակցի՞ Սերժ Սարգսյանի հետ

Նիկոլ Փաշինյանն իր առաջ հեղափոխության խնդիր չէր դրել, այլ՝ իշխանափոխության, ինչը և տեղի ունեցավ: Yerkir.am-ի հետ զրույցում ասաց «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը՝ նշելով, որ իրեն թույլ չտվեցին հանրահավաքին ելույթ ունենալ, որ քաղաքական կոնկրետ ուղղվածությամբ իր ելույթով չխախտի նախապես հաստատված սցենարը:

«Խնդիրը ոչ թե հեղափոխությունն էր, այլ տեղափոխությունը, իշխանափոխությունը: Նիկոլ Փաշինյանն ինքն է հայտարարել այդ օրերին, որ տեղի է ունեցել իշխանափոխություն: Ինքն այս եզրույթն է օգտագործում: Այդ օրը, որ ինձ արգելեցին ելույթ ունենալ, քանի որ կար պատրաստված ծրագիր, սցենար, որն իրականացվում էր նրա բանախոսներով: Եթե հնչեր քաղաքական տեքստ, որն ուներ հստակ ուղղվածություն, թե ինչպես պիտի լինեն ապագա իրադարձությունները, սցենարը խախտվելու էր: Դա էր պատճառը, որ, ձեռքս վնասելով, պարոն Փաշինյանի տիկինը փորձում էր թույլ չտալ, որ ելույթ ունենամ: Մինչդեռ մինչ այդ իրենք էին խնդրել, որ ես այնտեղ հայտարարություն անեմ: Կար սցենար, կային պատրաստված անձինք, որոնց եթե քո դիրքորոշմամբ պետք է խանգարեիր, պարզ է, որ թույլ չէին տալու: Տեսնում էի Աննա Հակոբյանի երջանիկ դեմքը, թե ինչպես կենտրոնացած իրականացնում էր սցենարը, նա լավ պարապած էր: Իզուր չէր, որ Նյու Յորքի նախկին քաղաքապետ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական Ռուդոլֆ Ջուլիանին հայտարարեց՝ դա հեղափոխություն չէր, դա վարչակազմի փոփոխություն էր: Իհարկե, այստեղ օրինականությունից դուրս իրադարձություններ են տեղի ունեցել: Եվ մենք հասկանում ենք կեղծ հայտարարությունները, թե Մարտի 1-ը բացահայտում են, թե հետապնդելու են յուրաքանչյուր ապօրինություն, դա ուղղակի շոու է: Այսօր աշխարհի քաղաքական օրակարգը նաև մեր պետության մեջ է, մենք աշխարհաքաղաքական օրակարգի մի մասն ենք: Պետք է կարողանանք դիմակայել, բայց չունենք համապատասխան քաղաքական վերնախավ»,- ասաց նա:

Դիտարկմանը՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը հայտարարել էր, թե Հայաստանի Հանրապետական» ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները կարող են դաշինք կնքել, որովհետև գաղափարական առումով նույն հարթության վրա են, և հարցին` Դուք ինչ-որ պահի հնարավոր համարո՞ւմ եք Փաշինյան-Սարգսյան համագործակցությունը, Փոստանջյանը դրական պատասխան տվեց: «Այս մասին խոսել է հենց Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը, որ, այո, դիմելու են Սերժ Սարգսյանին: Այսինքն՝ այդ մասին իրենք հրապարակավ հայտարարել են: Սերժ Սարգսյանն ասաց՝ ինքը սխալ էր, Նիկոլ Փաշինյանը՝ ճիշտ, ուստի ինչ-որ պահի կարող է վերադառնալ: Դա մոտ է իրականությանը»,- նշեց նա:

Այս համատեքստում Փոստանջյանը հարկ համարեց ընդգծել, որ «Ելք» դաշինքը Բաղրամյան 26-ի պրոյեկտն է եղել: «Նրանք այդ քվեն հենց այնպես չեն ստացել, այդ կեղծ դաշինքը հենց այնպես չի ստեղծվել ժամանակին: Չմոռանանք, որ մեկ ամիս առաջ դաշինքի անդամ կուսակցություններն իրար հայհոյում էին: Նրանց հաշտությունը Բաղրամյան 26-ի պրոյեկտի շրջանակում էր»,- ասաց նա:

Այնտեղ` Սև ծովի ափին ...
12 Դեկտեմբերի 2018, 23:06 Այնտեղ` Սև ծովի ափին ...
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica