close
Եղանակը Երևանում
15 Դեկտեմբերի 2018
-1°
+6°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Դեկ 2018
USD1484.87
GBP1609.92
EUR1547.37
RUB17.30
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մենք այդ քաջությունն էլ ունենք` խոստովանելու, թե որ հարցերում չենք հաջողել. Արսեն Համբարձումյան

Հասարակություն

15 Նոյեմբերի 2018, 12:21
 Մենք այդ քաջությունն էլ ունենք` խոստովանելու, թե որ հարցերում չենք հաջողել. Արսեն Համբարձումյան

Երեկ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Հարցեր` դաշնակցականներին» հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը:

Զրույցի ընթացքում Համբարձումյանն անդրադարձել է Դաշնակցության դեմ հակաքարոզչությանը` նշելով, որ ՀՅԴ-ի դեմ այդ երևույթը սանձազերծվում է պարբերաբար և իրականում չունի որևէ հիմք:

«Պարզապես մի բանը շատ ասելու պարագայում արմատավորվում է մարդկանց գիտակցության մեջ, և հետո դրանց բացատրությունների համար երկար ժամանակ է պահանջվում: Ես ձեզ վստահեցնում եմ` որևէ սուր քննադատություն ՀՅԴ-ի հասցեին հիմնավոր չէ, և այդ բոլոր հարցերն ունեն իրենց հստակ պատասխանները»,- նշեց ԳՄ ներկայացուցիչը:

Գրեթե բոլոր ժամանակներում և տարբեր առիթներով հնչեցվում է «Դաշնակցությունը մեղավոր է» արտահայտությունը, իսկ թե իսկապե՞ս մեղավոր է Դաշնակցությունը, թե՞ ոչ,  Համբարձումյանը պատասխանել է. «Ասեմ, թե որ հարցերում ենք մենք մեղավոր: Երևի մեղավոր ենք, որ Դաշնակցության ստեղծումից հետո հայությունը, կրոնական ու դավանական համայնք լինելուց բացի, ստեղծել է պետություն: Երևի Դաշնակցության մեղավորությունն է, որ 70 տարի տարագիր հայությունը մնացել է հայ: Երևի Դաշնակցության մեղավորությունն է, որ Արցախյան ազատամարտում` Գետաշենում,  մարդիկ քարերով խփում էին դաշնակցականներին` զենքով պայքար սկսելու համար. մենք Արցախում հաղթեցինք: Երևի Դաշնակցության մեղավորությունն է, որ մեր ընկերների 20 տոկոսը նահատակվեց Արցախում: Երևի Դաշնակցության մեղավորությունն է, որ մենք անցնող տարիների ընթացքում թալանով չենք զբաղվել: Երևի Դաշնակցության մեղավորությունն է, որ, իշխանության մեջ լինելով, օդիոզ դեմքեր չենք ունեցել: Այս «մեղքերի» շարանը կարող եմ թվարկել: Այլ կերպ ասած` այս ձեռքբերումների կողքին կարող են լինել նաև բացթողումներ, հնարավոր չէ չունենալ դրանք: Մենք այդ քաջությունն էլ ունենք` խոստովանելու, թե որ հարցերում չենք հաջողել: Ոչ մի խնդիր չունենք այդ առումով, բայց մենք որևէ «մահացու մեղք», ճակատագրական սխալ չենք գործել»:

Համբարձումյանի խոսքով` իրականում խնդիրն այն է, որ Դաշնակցությունից միշտ գերագնահատված սպասելիքներ են եղել: «Իրականում ժողովուրդը Դաշնակցությունից միշտ սպասել է ավելին, քան մենք կարողացել ենք տալ, երևի մեր մեղավորությունն այստեղ է: Անգամ մեր առավելագույն ջանքերի գործադրման պարագայում մենք չենք կարողացել բավարարել այդ սպասելիքները, որ ունեցել են ՀՅԴ-ից: Երբ խոսում են մեղքերի մասին, լավ կլինի ամեն ինչ համեմատության մեջ նայել` ով ինչ ճանապարհ է անցել, ով ինչ է խոստացել, ով ինչ է արել, ով ինչ է ասել ու դրան ինչքանով է հետամուտ եղել: Ես ձեզ վստահեցնում եմ` դուք վերջին 28 տարվա մեջ քաղաքական որևէ կեցվածք չեք նշի, խոսքը ՀՅԴ-ի որդեգրած սկզբունքային, կարևոր հարցերի հետ կապված մոտեցումների մասին է,  որ մենք հետո արմատապես վերանայած կամ փոխած լինենք: Մեր մոտեցումները ժամանակի հրամայականով միշտ կարող են թարմացվել, արդիականացվել, խմբագրվել, բայց փոխվել` երբե՛ք: Դրա համար էլ Դաշնակցությունը Դաշնակցություն է: Եվ եթե հիմա ինչ-որ մեկին դուր չի գալիս այդ առումով Դաշնակցության կեցվածքը, կամ ինչ-որ մեկի համար հասկանալի չէ, դա մեր խնդիրը չէ: Մենք շարունակելու ենք մեր ճանապարհը գնալ: Կարծում եմ` ժամանակի ընթացքում շատերը կհամոզվեն մեր ճշմարտացիության մեջ»,- ասել է Համբարձումյանը` շեշտելով, որ ՀՅԴ-ի որոշումները բխում են միայն ու միայն հայության և Հայաստանի շահերից:  

Սպասելով ընդդիմութեան
14 Դեկտեմբերի 2018, 21:30 Սպասելով ընդդիմութեան
Մենք ենք, մեր կուռքերը
14 Դեկտեմբերի 2018, 19:59 Մենք ենք, մեր կուռքերը
Ձախդարձն անխուսափելի Է
14 Դեկտեմբերի 2018, 18:34 Ձախդարձն անխուսափելի Է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica