close
Եղանակը Երևանում
15 Դեկտեմբերի 2018
-1°
+6°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Դեկ 2018
USD1484.87
GBP1609.92
EUR1547.37
RUB17.30
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բաղեշի Սբ Անանիա հայկական եկեղեցին որպես մարագ և հարդանոց է օգտագործվում. թուրքական ԶԼՄ-ի անդրադարձը

Տարածաշրջան

14 Նոյեմբերի 2018, 14:52
 Բաղեշի Սբ Անանիա հայկական եկեղեցին որպես մարագ և հարդանոց է օգտագործվում. թուրքական ԶԼՄ-ի  անդրադարձը

Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող Բաղեշի (թուրք. անվանումը` Բիթլիս) Անդենց գյուղի (թուրք. անվանումը` Դեյիրմենալթը)` ավելի քան 1400 տարվա պատմություն ունեցող հայկական Սուրբ Անանիա եկեղեցին օգտագործվում է որպես մարագ և հարդանոց: Այդ մասին, ըստ Akunq.net-ի, հաղորդում է «Իհլաս» թուրքական լրատվական գործակալությունը:

Աղբյուրի հաղորդմամբ` սույն եկեղեցին 1993 թ. գրանցվել է Դիարբեքիրի մշակութային հարստությունների պահպանման շրջանային խորհրդի կողմից: Եկեղեցու շուրջ առկա են նաև 15-րդ դարի խաչքարեր, որոնց մի մասը դեռ կանգուն է, մյուս մասը` ջարդուփշուր եղած:

Աղբյուրը նաև հայտնում է, որ եկեղեցին բաղկացած է երկու շինությունից, որոնցից մեկը կառուցվել է դեռևս 6-րդ կամ 7-րդ դարերում: Գյուղի տարեց բնակիչները թուրքական լրատվամիջոցին հաղորդել են, որ երբ իրենք մեկ այլ շրջանից այստեղ են տեղափոխվել, եկեղեցին լիովին կանգուն է եղել:

Կարինի (թուրք. անվանումը` Էրզրում) Աթաթուրքի համալսարանի Գեղարվեստի ֆակուլտետի մագիստրոս և լուսանկարիչ Բուրհան Գյունդողդուն լրատվամիջոցի թղթակցի հետ զրույցում նշել է, որ հիշյալ գյուղում լուսանկարներ անելիս պատահաբար է հանդիպել այս եկեղեցուն: Նա նաև շեշտել է, թե հարկ է եկեղեցին արժևորել թե' մշակութային և թե' տվյալ շրջանում զբոսաշրջությունը զարգացնելու առումներով, ու հավելել. «Երբ ժամանակ եմ ունենում, լուսանկարչությամբ եմ զբաղվում, որը հոբբի է ինձ համար: Այս հինավուրց եկեղեցին, որի անունը Սուրբ Անանիա է, պատկանել է հայերին: Եկեղեցին ուսումնասիրելու ընթացքում հանդիպեցի շատ էական պատմական արժեքների, ինչպես օրինակ` հսկայական գերեզմանաքարերի և արձանագրությունների»:

Գյունդողդուն, նաև հայտնելով, որ եկեղեցու լուսանկարներն անելիս շատ է տպավորվել, նշել է. «Քանզի այդ քարերի երկարությունը 5-6 մ է, և նրանց վրա փորագրություններ են առկա, որոնք պատկերում են քրիստոնեության առաջին ժամանակաշրջանը, ինչպես նաև` այլ պատկերներ ու խաչի նշաններ: Խաչքարերի վրայի պատկերների մի մասը հասկանալի է, մյուսը` ոչ: Խաչքարերի մեծ մասը ցրված է եկեղեցու շուրջ: Քանի որ այդ տարածքը ներկայում պատկանում է անհատի, եկեղեցին օգտագործվում է որպես հարդանոց, և այնտեղ խոտ ու ծղոտ է պահվում: Քանի որ կարծում ենք` այս կառույցը շատ կարևոր է, ցանկացանք, որ մեր արած լուսանկարները հրապարակվեն: Մտածում ենք, որ եկեղեցու շնորհիվ այս նահանգում կզարգանա զբոսաշրջությունը: Այդ պատճառով հուսով ենք, որ շուտով կմեկնարկեն եկեղեցու վերականգնման աշխատանքները, որովհետև այն էապես կնպաստի մեր Բիթլիսի և այս գեղեցիկ գյուղի զբոսաշրջության զարգացմանը: Երբ նկատի ենք ունենում, որ նման հարստությունը մինչ այժմ կարողացել է կանգուն մնալ, ըմբռնում ենք հնարավորինս կարճ ժամանակահատվածում եկեղեցու վերականգնման անհրաժեշտությունը»:

Սպասելով ընդդիմութեան
14 Դեկտեմբերի 2018, 21:30 Սպասելով ընդդիմութեան
Մենք ենք, մեր կուռքերը
14 Դեկտեմբերի 2018, 19:59 Մենք ենք, մեր կուռքերը
Ձախդարձն անխուսափելի Է
14 Դեկտեմբերի 2018, 18:34 Ձախդարձն անխուսափելի Է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica