close
Եղանակը Երևանում
12 Դեկտեմբերի 2018
+5°
+8°Ցերեկ
+3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Դեկ 2018
USD1485.28
GBP1612.42
EUR1552.35
RUB17.30
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀԱՊԿ-ում, փորձելով նվաստացնել Հայաստանին, նպաստում են այդ կազմակերպության փլուզմանը. Պլատոշկին

Քաղաքական

13 Նոյեմբերի 2018, 17:58
 ՀԱՊԿ-ում, փորձելով նվաստացնել Հայաստանին, նպաստում են այդ կազմակերպության փլուզմանը. Պլատոշկին

ՀԱՊԿ-ում վտանգավոր բաներ են տեղի ունենում, որոնք ոչ մի կերպ չեն առնչվում կազմակերպությանը: Այս մասին սոցիալական ցանցի իր էջում գրել է Մոսկվայի հումանիտար համալսարանի միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր Նիկոլայ Պլատոշկինը: 

Փորձագետը հիշեցնում է, որ Հայաստանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից հետ է կանչել Յուրի Խաչատուրովին, որի դեմ իշխանափոխությունից հետո քննություն է տարվում (ՀԱՊԿ-ին ոչ մի կերպ չառնչվող գործերով), և նրա փոխարեն հայկական կողմն առաջարկել է պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանին, որը միշտ բարեկամաբար է տրամադրված եղել Ռուսաստանի նկատմամբ:

«Բայց «հանկարծ» Բելառուսը պահանջում է, որպեսզի  իր  քաղաքացին զբաղեցնի գլխավոր քարտուղարի պաշտոնը: Դա վիրավորանք է Հայաստանին. չէ՞ որ այդ երկրի ներկայացուցիչը ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար է ընտրվել 3 տարի ժամկետով, եւ այն դեռ չի լրացել: Նկատեմ, որ եթե «դաշնակից» Լուկաշենկոն կտրականապես հրաժարվեց իր տարածքում ռուսական ռազմաբազա տեղակայել, ապա Հայաստանում՝ Գյումրիում,  գոյություն ունի ռուսական ռազմաբազա, որի զինծառայողները շրջապատված են տեղի բնակչության հոգատարությամբ: Հայերը մեր զինվորներին և սպաներին իրենց զինվորներից պակաս լավ չեն վերաբերվում:

Ռուսաստանը՝ որպես ՀԱՊԿ անվիճելի առաջնորդ, պետք է միջամտի` վերականգնելու համար օրինականությունն ու արդարությունը: Եվ դրանով իսկ «կանգնեցնի» այն խոսակցությունները, համաձայն որոնց` մոսկովյան որոշ շրջանակներ Բելառուսի ձեռքով այս կերպ փորձում են վրեժ լուծել Փաշինյանից (եւ նշանակում է` հայ ժողովրդից, որը հավատացել է նրան) այն բանի համար, որ Հայաստանի նոր իշխանությունը «փողոցից» է եկել:

Բոլոր մանր վեճերն ու  շանտաժները պետք է անհապաղ մի կողմ թողնել: Նրանք, ովքեր ցանկանում են ՀԱՊԿ-ում նվաստացնել Հայաստանին, կամա թե ակամա  նպաստում են այդ կազմակերպության փլուզմանը, նշանակում է՝ խաղում են հօգուտ Արեւմուտքի»,- հավելել է Պլատոշկինը:

Հայացք՝ խոսքից խոսուն
11 Դեկտեմբերի 2018, 22:55 Հայացք՝ խոսքից խոսուն
 Խաշուկջին` տարվա մարդ
11 Դեկտեմբերի 2018, 17:24 Խաշուկջին` տարվա մարդ
Երևան-Օմսկ նոր ավիաերթուղի
11 Դեկտեմբերի 2018, 14:56 Երևան-Օմսկ նոր ավիաերթուղի
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica