close
Եղանակը Երևանում
16 Դեկտեմբերի 2018
-1°
+7°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Դեկ 2018
USD1484.87
GBP1609.92
EUR1547.37
RUB17.30
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հողազավթումը գողություն է երկրից. Արթուր Մեսչյան

Հասարակություն

13 Նոյեմբերի 2018, 17:47
 Հողազավթումը գողություն է երկրից. Արթուր Մեսչյան

Բազմիցս զգուշացվել էր` մի' արեք, բայց ոչ մեկին չլսեցին, շարունակում էին. լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը` անդրադառնալով երեկ քաղաքապետարանի կողմից ապօրինի կառույցի ապամոնտաժման դեպքին:

Նա նշեց, որ քանիցս ոստիկաններն էլ գնացել և զգուշացրել են, բայց կառուցապատողը շարունակել է իր աշխատանքը: «Ամեն ինչ չափ ունի: Դուք մի կարծեք, որ ես մեծագույն երջանկությամբ եմ ընդունում, երբ բուլդոզերը հարվածում է պատին: Դա շատ վատ բան է, բայց մի' հասցրեք դրան, էլի: Երբ մի բան է ասվում, որ ապօրինի շինարարությանը` վերջ, շոու չէ, ամեն ասած նախադասություն իր պատասխանատվությունն ունի: Մի' արեք: Այն, ինչ կառուցվել է մինչ այսօր, ուրիշ խնդիր է, ես պատասխանատու եմ այն օրվանից, երբ ստանձնեցի պաշտոնս: Մի' փորձեք հողազավթում անել, ապօրինի շինարարություն անել, մի' արեք, քանի որ դա ոչ մի կերպ չի օրինականացվելու»,- ասաց Մեսչյանը:

Նրա խոսքով` սակայն դա չի նշանակում, որ  օրինականացումն ընդհանրապես վերանում է: Մեսչյանը նշեց, որ սոցիալական վատ վիճակում գտնվող ահռելի թվով մարդիկ կան, որ ժամանակին ինչ-որ բան են կառուցել, որ իրենց ընտանիքներն այնտեղ ապրեն,  ինքն ի՞նչ բարոյականություն ունի` այդ մարդկանց տները չօրինականացնի: «Խայտառակ բան էր կատարվում նախկինում` այն մարդիկ, որոնք պետք է հսկեին, որ ապօրինի շինարարություն չարվի, քաջալերում էին ու բերում ապօրինի շինարարության: Թե' ոստիկանությունը, թե' թաղապետերը մեղավոր են այն բանի համար, ինչի առջև այսօր կանգնած են Երևանի բնակիչները, մեղքն ամբողջովին նրանց է, իսկ քաղաքացիների մեղքը երևի մի 20 տոկոսն է: Խնդրում եմ, սիրելի' երևանցիներ, եթե որոշում եք շինարարություն անել, մենք կօգնենք ու կհեշտացնենք: Ապօրինի մի' արեք, տղե'րք»,- ասաց Մեսչյանը` հավելելով, որ հողազավթումը գողություն է երկրից, մեր ունեցվածքի գողությունն է: 

7 օր առաջնագծում
15 Դեկտեմբերի 2018, 15:05 7 օր առաջնագծում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica