close
Եղանակը Երևանում
15 Դեկտեմբերի 2018
-2°
+6°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Դեկ 2018
USD1484.87
GBP1609.92
EUR1547.37
RUB17.30
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՀԿ-ն ու ՔՊ-ն կարող են դաշինք կնքել, որովհետև գաղափարական նույն հարթության վրա են. Արամ Սարգսյան

Քաղաքական

10 Նոյեմբերի 2018, 17:04
 ՀՀԿ-ն ու ՔՊ-ն կարող են դաշինք կնքել, որովհետև գաղափարական նույն հարթության վրա են. Արամ Սարգսյան

Հանրապետական կուսակցությունն ու Քաղաքացիական պայմանագիրը կարող են  դաշինք կնքել, որովհետև այսօրվա դրությամբ գաղափարախոսական առումով նույն հարթության վրա են. այս մասին հայտարարեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը` «Մենք» դաշինքի ստեղծման հուշագրի ստորագրումից հետո:

Սարգսյանն ընդգծեց, որ  բարեկամական և ընկերական հարաբերությունները չեն կաշկանդի իրեն, որպեսզի  իրական ընդդիմություն լինի Նիկոլ Փաշինյանին:

Նա նշեց, որ Հանարապետականն ինքն է ասում, որ իր ընկեր Նիկոլ Փաշինյանը վարչապետ դառանլուց հետո ԵԱՏՄ կողմնակից է, միջազգային հարթակներում քվեարկում է այնպես, ինչպես էդվարդ Նալբանդյանն էր ասում: «Ես էլ եմ այդպես ասում: ՀՀԿ-ն ու ՔՊ-ն կարող են դաշինք կնքել, որովհետև այսօրվա դրությամբ գաղափարական առումով նույն հարթության  վրա են: Ես այլընտրանք եմ իրենց. ոչ թե իրենց հակառակորդն եմ, այլ այլընտրանքն եմ, որովհետև ասում եմ` այդ ուղին ճիշտ ուղի չէ: Դրա համար մենք այսօր դաշինք ենք կնքում «Ազատ դեմոկրատների» հետ, որը մշտապես  արևմտյան արժեքների, Եվրոպայի հետ տնտեսական դաշտի, ասոցացման համաձայնագրի կողմնակից է, 1 միլիարդանոց շուկայի կողմնակիցն է, ովքեր տեսնում են, որ իրական ներդրումային գումարները Ռուսաստանում ու Ղազախստանում չեն կամ Բելառուսում, որոնք պատժամիջոնցերի տակ են, և այդ պատժամիջոցները շատ պինդ են ազդելու մեզ վրա»,- ասաց նա։

Սարգսյանը հիշեցրեց, որ այդ մասին խոսել է Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ և շարունակելու է խոսել, իսկ այսօր ձևավորված «Մենք» դաշինքը պետք է երկրին. «Ես սրա համար եմ քաղաքական դաշտում»,- եզրափակեց նա:

Սպասելով ընդդիմութեան
14 Դեկտեմբերի 2018, 21:30 Սպասելով ընդդիմութեան
Մենք ենք, մեր կուռքերը
14 Դեկտեմբերի 2018, 19:59 Մենք ենք, մեր կուռքերը
Ձախդարձն անխուսափելի Է
14 Դեկտեմբերի 2018, 18:34 Ձախդարձն անխուսափելի Է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica