close
Եղանակը Երևանում
24 Հոկտեմբերի 2019
+7°
+18°Ցերեկ
+8°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Հոկ 2019
USD1475.99
GBP1611.79
EUR1528.92
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ղազախական կողմը շահագրգիռ է էներգակիրների ոլորտում գործունեություն ծավալել ՀՀ-ում

Տնտեսական

9 Նոյեմբերի 2018, 11:41
 Ղազախական կողմը շահագրգիռ է էներգակիրների ոլորտում գործունեություն ծավալել ՀՀ-ում

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Աստանայում աշխատանքային նախաճաշ է ունեցել Ղազախստանի «Ատամեկեն» գործարարների ազգային պալատի նախագահության անդամ, նավթագազային արդյունաբերության կոմիտեի նախագահ Աբուլգազին Դանիյար Ռուստեմովիչի և «Մոսստոն էնջինիերինգ» ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանի հետ:

Վարչապետի մամուլի գրասենյակից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են էներգակիրների ոլորտում համագործակցության հեռանկարներին վերաբերող տարբեր հարցեր, անդրադարձել հայաստանյան շուկայում առկա պայմաններին ու հնարավորություններին, գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ կառավարության քայլերին:

Ղազախական կողմը շահագրգռվածություն է հայտնել գործունեություն ծավալել մեր երկրում: Նիկոլ Փաշինյանը ողջունել է նախաձեռնությունը և առաջարկել համագործակցության ուղղությամբ քննարկումները շարունակել ՀՀ կառավարության համապատասխան մարմինների հետ` հետագա քայլերը նախանշելու և կյանքի կոչելու ուղղությամբ:

Անդրադարձ է կատարվել Հայաստանում արտադրվող տարբեր ապրանքների` Ղազախստան արտահանում կազմակերպելու հետ կապված հարցերին:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica