close
Եղանակը Երևանում
16 Նոյեմբերի 2018
+6°
+12°Ցերեկ
+4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Նմբ 2018
USD1487.27
GBP1622.97
EUR1549.69
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նազարբաևը կարծում է, որ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղար կդառնա Բելառուսի ներկայացուցիչը

Քաղաքական

8 Նոյեմբերի 2018, 20:04
 Նազարբաևը կարծում է, որ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղար կդառնա Բելառուսի ներկայացուցիչը

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կարծում է, որ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղար կդառնա Բելառուսի ներկայացուցիչը. հայտնում է ТАСС-ը:

Նա նշել է,  որ Յուրի Խաչատուրովին հետ կանչելը տարակարծություն առաջացրեց, և հավելել, որ,  ՀԱՊԿ կանոնադրության համաձայն, Հայաստանին հաջորդում է Բելառուսը:

Ըստ Նազարբաևի` ՀԱՊԿ պետությունների բոլոր ղեկավարներն ասել են, որ հարկավոր է գլխավոր քարտուղար բելառուսական կողմից:

Ավելի վաղ հայտնել ենք, որ ՀԱՊԿ երկրների առաջնորդները կառույցի գլխավոր քարտուղարի վերաբերյալ որոշում կկայացնեն դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Նշենք, որ այսօր Աստանայում կայացել է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստը՝ ղեկավարների մակարդակով:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica