close
Եղանակը Երևանում
22 Նոյեմբերի 2018
+7°
+10°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Նմբ 2018
USD1484.29
GBP1618.87
EUR1551.32
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՊՆ մեքենայի վթարի քրեական գործով մշակվել են աշխատանքային վարկածներ

Իրավունք

8 Նոյեմբերի 2018, 17:27
 ՊՆ մեքենայի վթարի քրեական գործով մշակվել են աշխատանքային վարկածներ

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ 2018 թվականի նոյեմբերի 7-ին Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի բոլոր հանգամանքները, պատճառները պարզելու ուղղությամբ. այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի կայքից:

Ավելի վաղ հայտնել ենք, որ N զորամասի հաշվեկշռին գտնվող ավտոմեքենայի վթարի հետևանքով մահացել է 4 զինծառայող, ևս 22 անձ տեղափոխվել բժշկական կենտրոն։

Անմիջապես դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խումբը կատարել է դեպքի վայրի զննություն, հետազոտությունների համար վերցրել տարբեր նմուշներ, հարցաքննել ականատես անձանց։

Քրեական գործով մշակվել են աշխատանքային վարկածներ, որոնցից յուրաքանչյուրն ստուգելու ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ, այդ թվում՝ պահանջվել և ստացվել են անհրաժեշտ փաստաթղթեր, կատարվել մի շարք հարցումներ։
Վթարի պատճառները պարզ կդառնան դատաավտոտեխնիկական փորձաքննության արդյունքում, ինչի պատշաճ իրականացումն ապահովելու համար ձեռք են բերվում անհրաժեշտ բոլոր ելակետային տվյալները՝ փորձագետներին տրամադրելու համար։

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցված քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։

 

ՀՀ Քննչական Կոմիտե-ի լուսանկարը:

 

ՀՀ Քննչական Կոմիտե-ի լուսանկարը:

 

ՀՀ Քննչական Կոմիտե-ի լուսանկարը:

Կառավարության նիստը` ուղիղ
22 Նոյեմբերի 2018, 12:08 HES_VIDEOԿառավարության նիստը` ուղիղ
Բյուջեի նախագիծն ընդունվեց
22 Նոյեմբերի 2018, 11:43 Բյուջեի նախագիծն ընդունվեց
Ազգային ժողովի նիստն` ուղիղ
22 Նոյեմբերի 2018, 11:01 HES_VIDEOԱզգային ժողովի նիստն` ուղիղ
 Ապաշխարանք
21 Նոյեմբերի 2018, 22:24 Ապաշխարանք
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica