close
Եղանակը Երևանում
14 Նոյեմբերի 2018
+5°
+8°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Նմբ 2018
USD1488.68
GBP1629.86
EUR1549.03
RUB17.21
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ֆինլանդիան մտադիր չէ ՌԴ-ին հեռացնել Եվրոպայի խորհրդից

Աշխարհ

8 Նոյեմբերի 2018, 16:56
 Ֆինլանդիան մտադիր չէ ՌԴ-ին հեռացնել  Եվրոպայի խորհրդից

Ֆինլանդիան, լինելով Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահի պաշտոնում, մտադիր չէ նախաձեռնել կազմակերպությունից ՌԴ-ին հեռացնելու գործընթաց: Այդ մասին РИА Новости-ին ասել են երկրի ԱԳՆ-ում:

Ֆինլանդիայի նախագահությունը կսկսվի նոյեմբերի 21-ից և կշարունակվի մինչև 2019-ի մայիսի վերջը:

Հիշեցնենք, որ 2014-ի ապրիլին ԵԽԽՎ-ում ՌԴ-ի պատվիրակությունը  զրկվել է ձայնի իրավունքից` Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված:

2017-ի հունիսի վերջին հայտնի է դարձել, որ Մոսկվան դադարեցնում է ԵԽ-ում անդամավճարի մուծումը, քանի որ իր պատվիրակությունը չի մասնակցում ԵԽԽՎ-ի աշխատանքներին: Հոկտեմբերի սկզբին ԵԽ գլխավոր քարտուղար Թյորնբորն Յագլանդը հիշեցրել է, որ եթե երկիրը երկու տարի մուծումներ չի անում, ապա կարող է հեռացվել: ՌԴ-ն ժամանակ ունի մինչև 2019-ի հունիսի վերջը:

Գիտնականները դժգոհում են
13 Նոյեմբերի 2018, 23:15 HES_VIDEOԳիտնականները դժգոհում են
Դուք եք որոշում
13 Նոյեմբերի 2018, 21:30 Դուք եք որոշում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica