close
Եղանակը Երևանում
17 Նոյեմբերի 2018
+5°
+11°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Նմբ 2018
USD1485.72
GBP1621.53
EUR1550.71
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մեղադրանք է առաջադրվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի ևս երկու նախկին աշխատակցի

Հասարակություն

8 Նոյեմբերի 2018, 16:23
 Մեղադրանք է առաջադրվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի ևս երկու նախկին աշխատակցի

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերությունում հայտնաբերված առերևույթ չարաշահումների բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ քրեական գործի նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ արձանագրված չարաշահումներին  «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության պետական պատվերի փաստաթղթերի ձևակերպման աշխատանքների ծառայության նախկին ղեկավարի և մեծահասակների պոլիկլինիկայի վարիչի բուժական գծով նախկին տեղակալի առնչության վերաբերյալ։

Ապացույցների համակցությամբ՝ նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով:

Այսպիսով՝ նոյեմբերի 7-ի դրությամբ, սույն քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավվել 3 անձ, որոնցից մեկի՝ ՓԲԸ-ի նախկին տնօրենի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Հանձնարարություն է տրվել ոստիկանությանը ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ՝ հետախուզվողին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

Նախաքննությունը շարունակվում է, կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու, կատարված առերևույթ չարաշահումներին հնարավոր առնչություն ունեցած անձանց շրջանակը պարզելու և նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության նախկին տնօրեն Ա.Մինասյանին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում է կայացվել: Նկատի ունենալով, որ Ա.Մինասյանը թաքնվում է քննությունից և պարզ չէ նրա գտնվելու վայրը՝ վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Նշենք, որ Արա Մինասյանը Վատիկանում  ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարսգայնի փեսա Միքայել Մինասյանի հայրն է: Նույն օրը երբ մեղադրանք էր առաջադրվել Արա Մինասյանին, Միքայել Մինասյանը հետ էր կանչվել:

Ընտրակաշառք` Փաշինյանից
17 Նոյեմբերի 2018, 19:19 Ընտրակաշառք` Փաշինյանից
Հարցեր՝ Իշխան Սաղաթելյանին
17 Նոյեմբերի 2018, 11:12 Հարցեր՝ Իշխան Սաղաթելյանին
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica