close
Եղանակը Երևանում
19 Հունվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հնվ 2019
USD1485.42
GBP1628.13
EUR1553.38
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գազի գինը չի նվազի. գործող սակագինն արդարացված են համարում

Հասարակություն

8 Նոյեմբերի 2018, 15:51
 Գազի գինը չի նվազի. գործող սակագինն արդարացված են համարում

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը գազի գործող սակագինն արդարացված է համարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նոյեմբերի 8-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտնեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմի ղեկավար Միքայել Սողոմոնյանը: «Արդարացված եմ համարում սակագինը: Բոլոր հաշվարկները, մեթոդները հանձնաժողովը համարում է հիմնավորված: Դրանք կատարվել են գործող մեթոդիկային և միջպետական համաձայնագրին համապատասխան»,- ասաց նա:

Անդրադառնալով գազի գնի նվազեցմանը՝ Միքայել Սողոմոնյանը նշեց, որ այս պահին դրա համար ռեզերվ չի տեսնում: «Գազի սակագնի գնագոյացման մեծության հետ կապված՝ պետք է նայել ընդհանուր մոտեցմամբ` և՛ գործող պայմանագրի կոնտեքստում, և՛ կիրառված մեթոդոլոգիայի կոնտեքստում: Հիմա փորձում են դա նայել, եթե այդպիսի հնարավորություն ստեղծվի, բնավ խնդիր չի առաջացնի թե՛ նվազեցնել, թե՛ ապացուցել, որ գործող սակագինը ճիշտ է հաշվարկված, որի վրա այս պահի դրությամբ ես վստահ եմ։ Նվազեցման մասին այս պահին չեմ կարող ոչինչ ասել: Առաջինը կախված է սահմանին գազի գնի մեծության հետ, որի շուրջ հիմա բանակցություններ են ընթանում: Ես որևէ բան չեմ կարող ասել, ավելին՝ հանձնաժողովը երբեք և հիմա էլ բանակցային կողմ չի հանդիսացել»,- նշեց Միքայել Սողոմոնյանը։

Նա հիշեցրեց, որ միջպետական պայմանագրով 2018 թ. համար սահմանված է գործող սակագինը: Ինչ վերաբերում է 2019-ին, ապա մինչև տարեվերջ «Գազպրոմը» պետք է  հայտ ներկայացնի, որպեսզի հունվարի 1-ից սահմանվի նոր սակագին։

7 օր` առաջնագծում
19 Հունվարի 2019, 13:45 7 օր` առաջնագծում
Հրդեհ` Մարմարաշենում
19 Հունվարի 2019, 11:48 Հրդեհ` Մարմարաշենում
Լիացած Ռոստոմի Յիշատակով
18 Հունվարի 2019, 18:05 Լիացած Ռոստոմի Յիշատակով
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica