close
Եղանակը Երևանում
24 Հունվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Հնվ 2019
USD1485.18
GBP1629.86
EUR1550.92
RUB17.33
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱԺՄ-ն չի մասնակցի առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին

Հասարակություն

8 Նոյեմբերի 2018, 15:44
 ԱԺՄ-ն չի մասնակցի առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին

«Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցությունը չի մասնակցի Ազգային ժողովի առաջիկա արտահերթ ընտրություններին: Այս մասին ասվում է կուսակցության տարածած հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ նշվում է, որ նոր Սահմանադրությունը, քաղաքական նոր իրավիճակը պարտադրում և տալիս են հնարավորություն հզոր, գաղափարական-ծրագրային կուսակցությունների վերականգման, ստեղծման և զարգացման համար:

«Մենք կգնանք այդ ճանապարհով: Պահի հրամայականով ստեղծված փոքր կուսակցությունների դաշինքների ժամանակն անցել է: Ընտրությունների ավարտից հետո ԱԺՄ-ն կնախաձեռնի կուսակցության համալրման և զարգացման ծրագիր` նպատակ ունենալով նորից ստանձնել պետության մեջ այն դերակատարումը, որն ունեցել է սկզբնական շրջանում»,- ասվում է հայտարարության մեջ:

Նոր նշանակումներ
23 Հունվարի 2019, 18:08 Նոր նշանակումներ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica