close
Եղանակը Երևանում
18 Ապրիլի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Ապր 2019
USD1483.40
GBP1630.50
EUR1546.58
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վթարի է ենթարկվել բալետի արտիստ Վահագն Մարգարյանը. վիճակը ծայրահեղ ծանր է

Մշակույթ

8 Նոյեմբերի 2018, 14:25
 Վթարի է ենթարկվել բալետի արտիստ Վահագն Մարգարյանը. վիճակը ծայրահեղ ծանր է

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի բալետի արտիստ` 23-ամյա Վահագն Մարգարյանը նախօրեին վթարի է ենթարկվել: Նրան տեղափոխել են «Արմենիա» ԲԿ:

Հիվանդանոցից Yerkir.am-ը տեղեկացավ, որ Վահագնի վիճակը ծայրահեղ ծանր է, նա կոմայի մեջ է: «Բժիշկները պայքարում են նրա կյանքը փրկելու համար։ Նրան վիրահատել են, լուրջ վնասվածքներ ունի։ Վահագնը մի շարք կոտրվածքներ է ստացել, այդ թվում՝ լուրջ վնասվածք` գլխի շրջանում»,- հայտնեցին մեզ:

Ավտովթարը տեղի է ունեցել նոյեմբերի 6-ին Երևան-Աշտարակ ավտոճանապարհին։ Մարգարյանը եղբոր, նրա կնոջ և 2 տարեկան երեխայի հետ տաքսու մեջ է եղել։ Նրանցից որևէ մեկի կյանքին վնաս չի սպառնում:

Վահագն Մարգարյանը 2013-ից աշխատում է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ Նա այս տարի մասնակցել էր հունիսի 18-22-ը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում տեղի ունեցած Բալթյան 4-րդ միջազգային բալետային մրցույթին՝ արժանանալով 2-րդ գլխավոր տեղին, քանի որ 1-ին տեղ ընդհանրապես չի եղել: Մարգարյանը հանդես է եկել Ա. Խաչատրյանի «Գայանե» (Կարեն), «Սպարտակ» (Հովիվներ), Ժ. Բիզեի, Ռ. Շչեդրինի «Կարմեն» (Սպա), Պ. Չայկովսկու «Շչելկունչիկ» (Պադեդե), Լ.Մինկուսի «Դոն Կիխոտ» (Պադեդե) ներկայացումներում: 2015թ. Չեչնիայում մասնակցել է Մահմուդ Էսամբաևի պարի միջազգային 7-րդ փառատոնին և արժանացել 2-րդ մրցանակին:

2016թ. էստոնիայում մասնակցել է Տալլինի միջազգային բալետային մրցույթին և զբաղեցրել է երրորդ հորիզոնականը:

ԱԺ նիստը` ուղիղ
18 Ապրիլի 2019, 10:00 HES_VIDEOԱԺ նիստը` ուղիղ
Նոր ոտնձգություն
17 Ապրիլի 2019, 23:50 Նոր ոտնձգություն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica