close
Եղանակը Երևանում
24 Հունվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Հնվ 2019
USD1485.18
GBP1629.86
EUR1550.92
RUB17.33
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ամեն ինչ կախված կլինի Փաշինյանից. Коммерсантъ

Քաղաքական

8 Նոյեմբերի 2018, 14:10
 Ամեն ինչ կախված կլինի Փաշինյանից. Коммерсантъ

Այսօր կարող է լուծվել ՀԱՊԿ  նոր գլխավոր քարտուղարի նշանակման հետ կապված ինտրիգը: Վերջակետ պետք է դնեն կազմակերպության անդամ երկրների ղեկավարները, որոնք պետք է Ղազախստանում որոշեն` ով ու որքան ժամանակով կդառնա ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղար: «Եթե նրանք որոշեն հերթը փոխանցել Բելառուսին, ապա նոր գլխավոր քարտուղար կդառնա այդ երկրի անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասը»,- գրում է ռուսական Коммерсантъ-ը:

Թերթը հիշեցնում է, որ  երեկ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն ասել է, որ հարցը կքննարկվի Աստանայում` փակ ռեժիմով, և նշել, որ դիտարկվում է խնդրի լուծման երեք տարբերակ: Առաջինի համաձայն` մինչև 2020-ի մայիսը գլխավոր քարտուղարի պաշտոնում մնում է ՌԴ ներկայացուցիչ Վալերի Սեմերիկովը` գլխավոր քարտուղարի ներկայիս տեղակալը, երկրորդի  համաձայն` այդ պաշտոնում նշանակվում է Բելառուսի ներկայացուցիչը, երրորդ տարբերակ` ՀՀ-ն պահպանում է այդ պաշտոնը: Երևանը պնդում է երրորդ տարբերակը:

«Ամեն բան կախված կլինի (ՀՀ վարչապետի պաշտոնակատար) Փաշինյանից: Դեռ երկուշաբթի նա անդրդվելի էր»,- «Коммерсантъ»-ի հետ զրույցում նշել է գլխավոր քարտուղարի նշանակման շուրջ բանակցություններին մասնակցած դիվանագետը:

Նոր նշանակումներ
23 Հունվարի 2019, 18:08 Նոր նշանակումներ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica