close
Եղանակը Երևանում
24 Հունվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Հնվ 2019
USD1485.18
GBP1629.86
EUR1550.92
RUB17.33
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բացարձակ սուտ է. Բալայանը` գերիներին փոխանակելու` Ադրբեջանի առաջարկի մասին

Հասարակություն

8 Նոյեմբերի 2018, 13:42
 Բացարձակ սուտ է. Բալայանը`  գերիներին փոխանակելու` Ադրբեջանի առաջարկի մասին

Պաշտպանության փոխնախարարի պաշտոնակատար Գագրիել Բալայանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ բացարձակ սուտ են ադրբեջանական կողմի պնդումները, թե  հայկական կողմին գերիների փոխանակման առաջարկ է արվել:

«Մինչև իմ՝ այսօր  նախարարությունից դուրս գալը, պաշտպանության նախարարությունը նման առաջարկ չի ստացել: Սովորաբար, նման առաջարկները մեզ հիմնականում գալիս են Կարմիր խաչի խողովակներով»,- ասաց նա:

Բալայանը նշեց, որ ընդհանրապես չի պատկերացնում, թե ինչի մասին է խոսքը, քանի որ ո'չ Հայաստանում, ո'չ Արցախում ռազմագերիներ չկան: «Մենք բավականին բաց ենք աշխատում` դրա հետ կապված: Եթե նման նախաձեռնություն եղել է, ապա Կարմիր խաչն էլ իրավիճակին տիրապետում է և հասկանում, որ դա պարզապես նրանց ներքին կամ գուցե արտաքին շահառուներին ուղղված հայտարարություն է, որը որևիցե հիմնավորում չունի»,- ասաց նա:

Նոր նշանակումներ
23 Հունվարի 2019, 18:08 Նոր նշանակումներ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica