close
Եղանակը Երևանում
14 Նոյեմբերի 2018
+5°
+8°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Նմբ 2018
USD1488.68
GBP1629.86
EUR1549.03
RUB17.21
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մենք, ընկե՛ր Հրանտ, մինչև վերջ կռվելու ենք, չենք թողնելու` պսակը դառնա խարան. Պետոյի նամակը` Հրանտ Մարգարյանին

Հասարակություն

8 Նոյեմբերի 2018, 10:30
 Մենք, ընկե՛ր Հրանտ, մինչև վերջ կռվելու ենք, չենք թողնելու` պսակը դառնա խարան. Պետոյի նամակը` Հրանտ Մարգարյանին

«Բարև, հարգելի ընկեր Հրանտ։ Երևանից ստացված լուրերը տղերքը պայթուցիկի զորությամբ եմ ընդունում։ Այդ քաղաքական ինտրիգաններին ու «վայ» հայրենափրկիչներին մի կերպ համոզիր, ուղարկիր այստեղ, մի քիչ քրիստոնյա, մի քիչ հայ դարձնենք։ Կդարձնենք, գիտես։ Տղերքը այստեղ արյուն ու քրտինք են թափում ու ուզում են համոզված լինեն, որ իզուր չէ այս ամենը։ Որոշները վհատվում են, բայց հին տղերքը կանգնած են։ Մխիթարվում եմ, որ Ասկոլկայի նման լուսավոր մարդ կա աշխարհում։ Արթուրն ու Էրիկը, Մարտակերտի Նորիկն ու Ռադիկը, որպես պահապան սյուն, պահում են տղերքին։ Իրարով մխիթարվում ենք։ Ասկոլկայի մոտ ունենք 56 հոգի, 42 հոգի` Հադրութում, էս վերջին մեկ ամսում բավականին կորուստներ ունեցանք։ Ձեռքերս դողում են, երբ նայում եմ զոհվածների և վիրավորների ցուցակներին։ Այդտեղ, կամ թե Եվրոպաներում ինչ շահարկումներ են տեղի ունենում՝ մեր գործը չէ, մենք, գիտես, ընկեր Հրանտ, միչև վերջ կռվելու ենք, չենք թողնելու, որ պսակը դառնա խարան։ Խմբերին ուղարկեք իրենց հանդերցանքով։ Հոկտեմբերյանից, խնդրում եմ, ուղարկեք Մնացին, Չարենցավանից՝ Կառլենին, կապը՝ եղբորս, Գագիկի միջոցով։

Էհ՜, ի՞նչ ասեմ, ցտեսություն ընկեր…»:

Պետրոս Արշալույսի Ղևոնդյան (Պետո), ՀՅԴ անդամ, ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի հերոս:

Ծնվել է 1964 թվականի հունվարի 30-ին, ՀԽՍՀ Նաիրիի շրջանի Պռոշյան գյուղում։ Եղել է Շուշի առանձնակի գումարտակի հրամանատարի տեղակալ,Պռոշյանի կամավորական ջոկատի փոխհրամանատար։ Իր հրամանատարությամբ գործող գումարտակի հետ նա մասնակցել է Շահումյանի, Մարտակերտի, Մարտունու եւ Հադրութի շրջանների տասնյակ բնակավայրերի ազատագրման մարտերին, Քելբաջարի թշնամական հենակետերի ոչնչացման ռազմագործողությանը: Մահացել է 1994 թվականի փատրվարի 14-ին Քարվաճառում՝ վիրավոր զինակցին օգնություն ցույց տալու ժամանակ:

1996 թվականին ԼՂՀ-ի կողմից հետմահու պարգեւատրվել է «Մարտական խաչ» շքանշանով: Նույն թվականին ՀՀ-ի կողմից պարգեւատրվել է Արիության մեդալով, ավելի ուշ ստացել «Ոսկե արծիվ» շքանշան՝ արժանանալով Արցախի հերոսի կոչմանը:

Ազգային ժողովի նիստն` ուղիղ
14 Նոյեմբերի 2018, 10:24 HES_VIDEOԱզգային ժողովի նիստն` ուղիղ
Գիտնականները դժգոհում են
13 Նոյեմբերի 2018, 23:15 HES_VIDEOԳիտնականները դժգոհում են
Դուք եք որոշում
13 Նոյեմբերի 2018, 21:30 Դուք եք որոշում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica