close
Եղանակը Երևանում
17 Նոյեմբերի 2018
+5°
+11°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Նմբ 2018
USD1485.72
GBP1621.53
EUR1550.71
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Տարածքներ` խաղաղության դիմաց» բանաձևն ավելի շատ պատերազմի է դրդելու. Վահրամ Բալայան

Արցախ

8 Նոյեմբերի 2018, 13:19
 «Տարածքներ` խաղաղության դիմաց» բանաձևն ավելի շատ պատերազմի է դրդելու. Վահրամ Բալայան

«Իրավունք»-ը զրուցել է  Արցախի Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահրամ Բալայանի  հետ:

Նրա կարծիքով` հողեր վերադարձնելու մասին ամերիկյան տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների վերջին հայտնի հայտարարությունները պետք է դիտարկել Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունների ֆոնին: Բալայանի խոսքով ԱՄՆ-ն փորձում է ցույց տալ, որ հետեւողական է լինելու, որպեսզի Արցախի հիմնահարցը լուծվի ի նպաստ Ադրբեջանի:

– ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի, առավել եւս՝ ԱՄՆ-ի նախագահի անվտանգության գծով ազգային անվտանգության խորհրդականի` Բոլթոնի հայտարարությունները պատահական չեն: Ըստ իս, այդ ամենը պետք է դիտարկել տարածաշրջանային զարգացումների խորապատկերի վրա, որովհետեւ անկհայտ է, որ ԱՄՆ-ն նպատակ ունի հնարավորինս դուրս մղել ՌԴ-ին տարածաշրջանից եւ իր ազդեցության գոտի բերել տարածաշրջանը: Մյուս կողմից, այստեղ որոշակի դերակատարություն ունի նաեւ Իրանի վրա եղած ճնշումները, եւ նախատեսվող հետագա ճնշումների խորացման հանգամանքը: ԱՄՆ դեսպանն Ադրբեջանին հասցեագրված` ականջ շոյող հայտարարություններ է անում: Միացյալ Նահանգները փորձում է ցույց տալ, որ Ադրբեջանի համար շարունակում է լինել բարեկամ երկիր եւ հետեւողական է լինելու, որպեսզի Արցախի հիմնահարցը լուծվի ի նպաստ Ադրբեջանի: Ես կարծում եմ, որ Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների իշխանությունները պետք է այս հարցում ցուցաբերեն կոշտ դիրքորոշում, քանի որ «ազատագրված տարածքներ` խաղաղության դիմաց» տխրահռչակ բանաձեւն ավելի շատ պատերազմի է դրդելու, քան` խաղաղության: Իսկ պատերազմից կտուժի ոչ միայն ՀՀ-ն եւ արցախահայությունը, այլ նաեւ տարածաշրջանի երկրները, որովհետեւ գերտերությունների շահերի կիզակետում ենք գտնվում: Ինձ թվում է, որ ՀՀ ղեկավարները պետք է լուրջ վերաբերեն այդ հայտարարություններին:

– Պարոն Բալայան, ըստ էության, այս պահին բանակցային գործընթացը սառեցված վիճակում է, եւ ինչպես ասում են` եթե չկա երկխոսություն, ապա դրան հաջորդող քայլը միշտ պատերազմն է: Արցախը նման մտավախություն ունի՞:

– Իհարկե, ավելի լավ է բանակցել, քան պատերազմել: Սակայն պետք է ասենք, որ այստեղ կա օբյեկտիվ պատճառ, որ Հայաստանում տեղի է ունեցել իշխանափոխություն, եւ այժմ երկու կողմերի մոտ իրար ուսումնասիրելու փուլ է սկսվել: Այս համատեքստում, չեմ կարծում, որ պետք է ակտիվ գործընթացներ սկսվեին: Ըստ իս, միջնորդ երկրները նույնպես այս տեսանկյունից են հարցը դիտարկում: Բոլոր դեպքերում, Արցախի հիմնախնդրի լուծման միակ ճանապարհը բանակցություններն են:

Ընտրակաշառք` Փաշինյանից
17 Նոյեմբերի 2018, 19:19 Ընտրակաշառք` Փաշինյանից
Հարցեր՝ Իշխան Սաղաթելյանին
17 Նոյեմբերի 2018, 11:12 Հարցեր՝ Իշխան Սաղաթելյանին
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica