close
Եղանակը Երևանում
25 Ապրիլի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Ապր 2019
USD1481.56
GBP1626.56
EUR1542.00
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բաղրամյան 26-ը վերադարձվեց նախագահին

Քաղաքական

8 Նոյեմբերի 2018, 12:13
 Բաղրամյան 26-ը վերադարձվեց նախագահին

Կառավարության որոշմամբ` նախագահի նստավայրը տեղափոխվեց Բաղրամյան 26:

Որոշման նախագիծը ներկայացրեց արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը: «Սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին օրենքում առաջարկվում է հետևյալ փոփոխությունը` հանրապետության նախագահի նստավայրը Մաշտոցի 47 հասցեից տեղափոխվում է  Բաղրամյան 26, իսկ վարչապետի նստավայրը Բաղրամյան 26-ից տեղափոխվում է Հանրապետության հրապարակ` կառավարության տուն համար 1»,- ասաց նա:

ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը հարցրեց, թե ինչպե՞ս է կարգավորվելու արարողակարգը, քանի որ կառավարության շենքը հարմարեցված չէ հյուրերի ընդունելության արարողակարգն ապահովելու համար:

Որոշվեց, որ դա  կարող է կազմակերպվել օդանավակայանում: Նախագիծն այդ լուծումները չի տալիս, սակայն կարելի է կարգավորվել ենթաօրենսդրական կարգով:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica