close
Եղանակը Երևանում
19 Դեկտեմբերի 2018
+1°
+7°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Դեկ 2018
USD1484.72
GBP1613.27
EUR1551.42
RUB17.27
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երբ բանակային ընկերներիցս մեկն իմացավ` հայ եմ, ուշաթափվեց, երբեք հայ չէր տեսել. Կարո Փայլան

Տարածաշրջան

8 Նոյեմբերի 2018, 11:15
 Երբ բանակային ընկերներիցս մեկն իմացավ` հայ եմ, ուշաթափվեց, երբեք հայ չէր տեսել. Կարո Փայլան

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը քննադատել է երկրի կրթական համակարգը, հատկապես` պատմության դասերը:

Ըստ Ensonhaber-ի` նա նշել է, որ այլազգիների, հատկապես` հայերի մասին կողմնակալ տեղեկատվություն է մատուցվում, և առաջարկել է դպրոցական դասագրքերում ընդգրկել ոչ միայն մահմեդական, այլև քրիստոնյաների անուններ: Փայլանն իր առաջարկը բացատրել է նրանով, որ թուրք երեխաների համար հայերի կամ այլ ազգերի ներկայացուցիչների ներկայությունը երկրում արտառոց երևույթ չդառնա: Նա հիշեցրել է Պոլսում լույս տեսնող հայկական «Ակօս» թերթի հիմնադիր-խմբագիր Հրանտ Դինքի հոդվածներից մեկը, որում նա խոսել էր Թուրքիայի դպրոցական դասագրքերում «Ալիի ու Հակոբի` միասին խաղալու»` իր երազանքի մասին: «Ինչպես երազում էր Հրանտ Դինքը՝  մի անգամ էլ թող Ալին գնդակը Հակոբին նետի, Բերֆինին (քրդական անուն) նետի: Ալին դեռ միայն Ահմեդին է նետում: Եկեք Հրանտ Դինքի երազանքն իրականացնենք»,- ասել է Փայլանը:

Հիշելով ուսանողական ու բանակային տարիներին իր վերապրածները` պատգամավորը ներկայացրել է իր հետ պատահած մի ուշագրավ պատմություն: «Երբ բանակային ընկերներիցս մեկն իմացավ` հայ եմ, ուշաթափվեց, ընկավ: Որովհետև նրան այլ կերպ էին պատմել հայերի մասին: Ասում էր՝ բայց դու շատ լավ մարդ ես, ինչպե՞ս կարող ես հայ լինել: Նա երբեք հայ չէր տեսել»,- ասել է Փայլանը:

Նա պատմել է նաև, թե ավագ դպրոցում իր շատ համադասարանցիներ նախընտրել են չշփվել իր հետ, քանի որ մտածել են` «հայերն իրենց մեջքից հարվածել են». այդպես է գրված պատմության դասագրքերում:

Փաշինյանն ասելիք չունի՞
18 Դեկտեմբերի 2018, 23:19 Փաշինյանն ասելիք չունի՞
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica