close
Եղանակը Երևանում
14 Հոկտեմբերի 2019
+17°
+21°Ցերեկ
+8°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Հոկ 2019
USD1476.73
GBP1596.06
EUR1525.36
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Որևէ երկրում չկա այդպիսի Հանրային հեռուստաընկերություն, որը չներկայացնի այդ օրվա իշխանության որդեգրած քաղաքականությունը. Մարգարիտա Գրիգորյան

Հասարակություն

5 Նոյեմբերի 2018, 17:53
 Որևէ երկրում չկա այդպիսի Հանրային հեռուստաընկերություն, որը չներկայացնի այդ օրվա իշխանության որդեգրած քաղաքականությունը. Մարգարիտա Գրիգորյան

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերությունում չարաշահումների գործով հարուցված քրեական գործը չի որակում որպես չարաշահում, թեև հարուցված գործ կա:  Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նա ասաց. «Եթե դուք բացեք Քրեական օրենսգիրքը և տեսնեք, որ կա քրեական գործ՝ հարուցված փաստի առիթով, դա չի նշանակում, որ քրեական գործ է հարուցվել Հանրային հեռուստաընկերության նկատմամբ: Հարուցվել է փաստի առիթով, որտեղ բերված է երեք կետ, և դա հիմա քննության ընթացքում է: Երբ քննությունն ավարտվի, ինչպես ես, այնպես էլ դուք դրա պատասխանները կիմանանք:  Ես վստահ եմ, որ Հանրային հեռուստաընկերությունն իր գործառույթներում չի թերացել և կատարել է իր աշխատանքն առանց անօրինականությունների»:

Հարցին` դա կարո՞ղ է հանգեցնել պաշտոնանկությունների, Մարգարիտա Գրիգորյանը պատասխանեց, որ պաշտոնանկություններ միշտ են հնարավոր` յուրաքանչյուր ոլորտում: «Ինչ վերաբերում է իմ ենթակայության տակ աշխատող մարդկանց, ապա նման որոշում չկա, բոլորն աշխատում են շատ լավ, արդյունավետ, և մենք որոշակի օպտիմալացումներ ենք ունեցել, որոշակի հետաքրքրիր կառուցվածքային առաջխաղացումներ ենք ունեցել, այնպես որ` նման ինֆորմացիա չունեմ, եթե լինի, առաջինը դուք կիմանաք»,- ասաց նա:

Դիտարկմանը`  թեև փոխվել են լրատվական թողարկումների անունները, բայց բոլոր ժամանակներում ընդդիմությունը բողոքում է Հանրայինի լրատվական թողարկումից, Մարգարիտա Գրիգորյանը պատասխանեց. «Երբևէ որևէ պարագայում և որևէ երկրում չկա այդպիսի հանրային հեռուստաընկերություն, որը չներկայացնի այդ օրվա իշխանության որդեգրած քաղաքականությունը: Հանրայինը մնում է պետական պաշտոնական հաղորդագրության կրողը»:

Ըստ նրա` մենեջմենթի առումով Հանրային հեռուստառադիոընկերությունը բարելավվել է: Նա նշեց, որ ընդդիմությունը միշտ կարող է դժգոհել, բայց այլ կարևոր հարց էլ կա: «Իսկ ինչպե՞ս անենք, որ ընդդիմությունից մեզ մոտ հյուր լինեն եթերում, օրերով խնդրում ենք, բայց մի շարք հաղորդումներ մնում են հենց այդպես, որովհետև կողմ չենք ունենում»,- հավելեց Գրիգորյանը:

Դիտարկմանը, որ ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանն էլ էր բողոքում եթեր չտրամադրելու վերաբերյալ, նա արձագանքեց, որ իրենք պատգամավորին մի քանի անգամ հրավիրել են «Խաղի կանոններ» հաղորդմանը, որից հրաժարվել է, ընդ որում՝ նա ևս հեղինակել է դեբատների հաղորդում: Գրիգորյան հայտնեց, որ Աշոտյանը ցանկություն է հայտնել լինել հարցազրույցի ֆորմատում, չեն հրավիրել, քանի որ մեկ հաղորդում ունեն և մյուսի ավելացման դեպքում արդեն կհրավիրեն:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica