close
Եղանակը Երևանում
14 Նոյեմբերի 2018
+5°
+8°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Նմբ 2018
USD1488.68
GBP1629.86
EUR1549.03
RUB17.21
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գոհունակությունն է հայտնել ՀՅԴ կեցվածքի վերաբերյալ

Քաղաքական

3 Նոյեմբերի 2018, 17:32
 Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գոհունակությունն է հայտնել ՀՅԴ կեցվածքի վերաբերյալ

Նոյեմբերի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության պատվիրակությանը` գլխավորությամբ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին:

Հանդիպմանը անդրադարձ կատարվեց հայրենի պետության առջեւ ծառացած մարտահրավերներին, ազգային-եկեղեցական կյանքին, հուզող խնդիրներին, ազգային ինքնության եւ արժեհամակարգի պահպանությանն ուղղված քայլերին:  Խոսվեց նաեւ ժողովրդի կյանքում Եկեղեցու առաքելության առավել աշխուժացմանն ուղղված ծրագրերի եւ ձեռնարկների մասին:

Մասնավորապես անդրադառնալով վերջին շրջանում Հայոց Եկեղեցու դեմ տեղ գտնող հարձակումներին` տիար Հրանտ Մարգարյանն այս կապակցությամբ վերահաստատեց կուսակցության դիրքորոշումը` ամբողջական զորակցություն հայտնելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին եւ Ամենայն Հայոց Հայրապետին:

Վերջինս ընդգծեց, որ կուսակցությունը, գիտակից Հայ Եկեղեցու ազգապահպան եւ հոգեւոր առաքելության կարեւորությանը, շարունակելու է զորավիգ եւ նեցուկ լինել նրան:

Իր հայրական օրհնությունը բերելով հայորդիներին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ անդրադարձավ կուսակցության կեցվածքին` գնահատելով դրսեւորած ոգին եւ գիտակցությունը: Վեհափառ Հայրապետն արձանագրեց, որ ժողովրդի զորակցությունը եւ նախանձախնդրությունը Մայր Եկեղեցու եւ իրենց սրբազան հավատքի հանդեպ արտահայտությունն են այն իրողության, որ Հայոց Եկեղեցին մեր ազգի ինքության եւ գոյության հիմնական երաշխավորներից է:

Նորին Սրբությունը հաստատեց, որ հակառակ բոլոր դժվարությունների Եկեղեցին եւ հոգեւոր դասն անշեղորեն շարունակելու են իրենց փրկչական եւ  ազգապահպան առաքելությունը` ի նպաստ հայոց կյանքի պայծառության եւ բարօրության:

Նորին Սրբությունը խոսեց նաեւ ժողովրդի եւ Եկեղեցու առջեւ ծառացած մարտահրավերների մասին` նշելով, որ ազգի հոգեւոր զորությամբ եւ միասնականությամբ են դարերի ընթացքում հաղթահարվել բոլոր դժվարությունները եւ արձանագրվել հաղթանակները:  Հայոց Հայրապետի խոսքով` այսօր եւս, դժվարությունների եւ փորձությունների դիմակայման ճանապարհին, մեր ազգը պետք է հետեւողը դառնա նախնյաց որդեգրած այս կեցվածքի եւ փորձառության:

Գիտնականները դժգոհում են
13 Նոյեմբերի 2018, 23:15 HES_VIDEOԳիտնականները դժգոհում են
Դուք եք որոշում
13 Նոյեմբերի 2018, 21:30 Դուք եք որոշում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica