close
Եղանակը Երևանում
19 Հունվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հնվ 2019
USD1485.42
GBP1628.13
EUR1553.38
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ամփոփվել են սպարտակիադային մասնակցող դպրոցականների սեղանի թենիսի մրցումների արդյունքները

Սպորտ

3 Նոյեմբերի 2018, 14:30
 Ամփոփվել են սպարտակիադային մասնակցող դպրոցականների սեղանի թենիսի մրցումների արդյունքները

Երեկ ավարտվել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից անցկացվող «ՀայաստանիՀանրապետությանմարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 8-12-րդդասարանների աշակերտների սպարտակիադա» մարզական միջոցառման ծրագրով անցկացվող սեղանի թենիսի եզրափակիչ (հանրապետական) փուլի մրցումները:

Տղաների մրցապայքարում սպարտակիադայի հաղթող է դարձել Լոռու մարզը ներկայացնող Ավետ Վասիլյանը: Լոռու մարզի մյուս ներկայացուցիչ՝  Էդգար Ռաֆաելյանը գրավել է 2-րդ տեղը, իսկ Շիրակի մարզը ներկայացնող ՆորայրՂազարյանը՝ 3-րդ տեղը: Ընդհանուր թիմային հաշվարկով տղաների մրցումներում լավագույնն է ճանաչվել Լոռումարզը, իսկ 2-րդ և 3-րդ տեղերը համապատասխանաբար գրավել են Արցախի Հանրապետությունը և Շիրակի մարզը:

Աղջիկների մրցումներում 1-ին տեղը գրավել է Արարատի մարզը ներկայացնող Սեդա Ղազարյանը։ Արցախի Հանրապետության ներկայացուցիչ Յանա Պետրոսյանը զբաղեցրել է 2-րդ, իսկ Երևան քաղաքը ներկայացնող Ասյա Պողոսյանը՝ 3-րդ տեղը: Աղջիկների ընդհանուր թիմային հաշվարկով 1-ին տեղը գրավել է Արցախի Հանրապետությունը, 2-րդն է ճանաչվել Լոռու մարզը, իսկ 3-րդը՝ Երևան քաղաքը:

Մրցումներին մասնակցել են հանրակրթական դպրոցների 8-12 դասարանների ընդհանուր թվով 66 (33-ական տղա ևաղջիկ)  աշակերտներ:

Մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերին և մասնակիցներին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերինախարարության կողմից հանձնվել են գավաթներ, մեդալներ, հուշանվերներ և հավաստագրեր:

7 օր` առաջնագծում
19 Հունվարի 2019, 13:45 7 օր` առաջնագծում
Հրդեհ` Մարմարաշենում
19 Հունվարի 2019, 11:48 Հրդեհ` Մարմարաշենում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica