close
Եղանակը Երևանում
16 Դեկտեմբերի 2018
-1°
+7°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Դեկ 2018
USD1484.87
GBP1609.92
EUR1547.37
RUB17.30
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պոպուլիզմից էլ անդին

Բլոգեր

1 Նոյեմբերի 2018, 14:44
 Պոպուլիզմից էլ անդին

ԱԺ նախկին պատգամավոր,  դաշնակցական Լիլիթ Գալստյանը, արձագանքելով ՀՀ մշակույթի նախարարության «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը Շառլ Ազնավուրի անունով վերակոչելու թեմայով հանրային քննարկում կազմակերպելու նախաձեռնությանը, իր ֆեյսբուքյան էջում գրել է. «ԱՆԼՈՒՐՋ

ՀՀ մշակույթի նախարարությունը հանրային քննարկում է կազմակերպում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը Շառլ Ազնավուրի անունով վերակոչելու թեմայով: Երբեք չէր կարող մտքովս անցնել, որ օրեր առաջ մի քանի ՖԲ օգտատերերի րոպեական, զգացական ցանկությունը կարող է նախարարության կողմից նախաձեռնվող հանրային քննարկման առարկա դառնալ։ Կարիք չկա ինձ համոզել, թե ժողովրդավարության համատեքստում որքան կարևոր է հանրային քննարկման ինստիտուտը։

Բայց սա այն դեպքը չէ։ Մեր հոգևոր, մշակութային կյանքում քննարկման և լուծման կարոտ տասյնակ բացեր կան, լրջագույն խնդիրներ, ներառյալ մշակութային քաղաքականության հիմնադրույթների հստակեցումը․․․սրանք քննարկենք, և որքան շուտ, այնքան լավ։ Այս ի՜նչ կեղծ օրակարգ է․․․Եվ դուք պատկերացնում եք, որ ամենայն լրջությամբ պիտի նստեք, նժարեք ու քննարկեք՝ հակադրելով անքննելին, մեր ազգային ու համաշխարհային երկու սիմվոլները։ Սա էժան է, պոպուլիզմից էլ անդին ․․․ Ճիշտ էին հին հույները՝ «Չափի զգացողությունն Աստվածային զգացողություն է»։

7 օր առաջնագծում
15 Դեկտեմբերի 2018, 15:05 7 օր առաջնագծում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica