close
Եղանակը Երևանում
10 Դեկտեմբերի 2018
+3°
+7°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Դեկ 2018
USD1484.99
GBP1618.85
EUR1551.29
RUB17.25
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կարո՞ղ է` վաղը, մյուս օրն էլ մեկը պահանջի Արցախը զոհել, որ Հայաստանը լավ ապրի, մտահոգ եմ. Արթուր Խաչատրյան

Հասարակություն

26 Հոկտեմբերի 2018, 16:50
 Կարո՞ղ է` վաղը, մյուս օրն էլ մեկը պահանջի Արցախը զոհել, որ Հայաստանը լավ ապրի, մտահոգ եմ. Արթուր Խաչատրյան

ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Պլատոնն իմ բարեկամն է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է: Որքան էլ անձնական խորը ակնածանք ունենամ Վարազդատ Կարապետյանի նկատմամբ, որևէ կերպ չեմ կարող համաձայնվել այս մոտեցման հետ: Սա կոչվում է ազգային պետության վախճան: Ամեն բան հանել տալ մասնավորին: Մասնավոր դպրոցներ, մասնավոր հիվանդանոցներ, մասնավոր ոստիկանություն (ո՞վ ասաց, որ մասնավորը չի կարող հասարակական կարգն ավելի լավ պաշտպանել, քան պետությունը, կամ էլ մասնավոր խուզարկուներն ավելի վատն են քան պետականները), մասնավոր բանտեր, մասնավոր դատարաններ, մասնավոր բանակ (վարձկաններ միշտ էլ եղել են ու կլինեն), մասնավոր նախարար (ի՞նչ տարբերությունը նախարարի աշխատավարձը պետությունն է տալիս, թէ որևէ մասնավոր ընկերություն, ում հետ պետությունը ծառայությունների մատուցման պայմանագիր է կնքել): Բա հետո՞...... Բա պետության դերը ո՞րն է: Ամեն ինչ մասնավորեցնե՞նք: (Օ, յուղոտ պատառ: Պատկերացրեք ի՜նչ ջեք փոթ կխփի այն մասնավոր ընկերությունը, ով կշահի նախկին պետական հաշվապահությունն իրականացնելու պայմանագիրը:)

Մասնավոր ընկերությունը մտածում է իր բաժնետերերի հարստության ավելացման մասին: Դա է մասնավոր ընկերության նպատակը ու պետք չի նոր գյուտեր անել: Իսկ հանրային շահի մասին ո՞վ պետք է մտածի, եթե ոչ պետությունը: Փոխարեն մտածենք պետությունն ուժեղացնելու մասին, հանրային շահի մասին, մի քանի հոգու համար բիզնես ենք ստեղծում:

100.000 մարդ հանել գցել փողոց: Հենց այնպես, մի հարվածով: 100.000 պետական ծառայողը 100.000 ընտանիք են պահում: Լավ, վատ, բայց պահում են: Պետությունը չի կարող այսքան հեշտ, գրչի մի հարվածով 100.000 ընտանիքի ճակատագրի հետ խաղալ: Երկրում ն մասնավոր հատվածի համար բավարար բիզնես չկա: Մասնավոր բիզնեսում աշխատատեղերի պահանջարկը խիստ սահմանափակ է (չեմ խոսում սեզոնային աշխատանքի մասին. օրինակ՝ պահածոների գործարանում սեզոնային բանվոր): 100.000 մարդու մասնավոր հատվածն ինչպե՞ս է կլանելու: Թրեյնինգո՞վ: Լավ էլի, մեծ մարդ եք:

Պետություններն ուժեղ են այն ժամանակ, երբ կա փոխադարձ պատասխանատվություն՝ պետությունը պատասխանատու է քաղաքացիների, իսկ քաղաքացիները պետության համար: Պետության առաքելությունը բոլորի մասին հոգ տանելն է, այլ ոչ թե 100.000 հոգուն զոհ տալը մնացածի ենթադրյալ բարեկեցության համար: 100.000 հոգուն փողոց շպրտելու համար շատ խելք պետք չէ, բայց այդ ռեսուրսը ճիշտ օգտագործելն է, որ իմաստություն պահանջում: Այսպես որ գնանք, կարո՞ղ է վաղը մյուս օրն էլ մեկը պահանջի Արցախը զոհել, որ Հայաստանը լավ ապրի: Մտահոգ եմ.....»:

«Հայրենիքը ձեզ չի մոռանա»
10 Դեկտեմբերի 2018, 10:14 «Հայրենիքը ձեզ չի մոռանա»
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica