ԱՄՆ ԿՀՎ տնօրենը Թուրքիա է մեկնել սաուդցի լրագրողի սպանության ձայնագրության համար. Reuters
Աշխարհ

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ջինա Հեսփելը, որը ժամանել է Թուրքիա սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշուկջիի սպանության հետաքննությանը մասնակցելու, փորձում է ձեռք բերել նրա սպանության ժամանակ արված ձայնագրությունը, որում առկա են լրագրողին կտտանքների ենթարկելու պահերը: Այդ մասին, ըստ ТАСС-ի, հայտնում է Reuters-ը:
Ըստ գործակալության` թեև ԶԼՄ-ները գրել են նման ձայնագրության առկայության մասին, ո'չ ԱՄՆ իշխանությունները, ո'չ Թուրքիայի այլ դաշնակիցներ մինչ օրս այն չեն տեսել: