Եվրախորհրդարանում կոչ են արել ԵՄ-ին` զենք չվաճառել Սաուդյան Արաբիային
Աշխարհ

Եվրոպական ժողովրդական կուսակցության ղեկավար Մանֆրեդ Վերները կոչ է արել ԵՄ անդամ երկրներին` հետևել Գերմանիայի օրինակին և հրաժարվել զենք վաճառել Սաուդյան Արաբիային` սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշուկջիի սպանության հետ կապված. հայտնում է РИА Новости-ն:
Նշենք, որ կիրակի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ասել է, որ սպառազինության արտահանումը Սաուդյան Արաբիա անհնար է` հաշվի առնելով լրագրողի մահվան հանգամանքները: