close
Եղանակը Երևանում
6 Դեկտեմբերի 2019
+4°
+5°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Դեկ 2019
USD1477.94
GBP1627.63
EUR1530.13
RUB17.49
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սաուդցի լրագրողի սպանությունը նախապես ծրագրված է եղել. Էրդողան

Աշխարհ

23 Հոկտեմբերի 2018, 14:38
 Սաուդցի լրագրողի սպանությունը նախապես ծրագրված է եղել. Էրդողան

Սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշուկջիի սպանությունը նախապես ծրագրված է եղել: Այդ մասին այսօր հայտարարել է  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը. հայտնում է Интерфакс-ը:

Նրա խոսքով` մարդասպանները սկսել են պատրաստվել սպանությանը դեռ սեպտեմբերի վերջին, նրանք գիտեին, որ հոկտեմբերի 2-ին Խաշուկջին կլինի Թուրքիայում և կայցելի Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն:

Էրդողանը նաև պատմել է, որ հյուպատոսությունից անհետացել է կոշտ սկավառակը, որի վրա պահվում էին տեսախցիկների ֆիքսած կադրերը: Նրա խոսքով` սպանության հետ կապ ունեն Սաուդյան Արաբիայի 15 հպատակներ:

Էրդողանը նաև նշել է, որ մարդասպանները պետք է դատվեն Թւրքիայում, քանի որ հենց այնտեղ է տեղի ունեցել սպանությունը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica