Թրամփը և Էրդողանը քննարկել են սաուդցի լրագրողի սպանությունը
Աշխարհ

ԱՄՆ և Թուրքիայի նախագահներ Դոնալդ Թրամփը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել երեկ երեկոյան. հայտնում է Газета.ру-ն` թուրքական ԶԼՄ-ներին հղումով: Նրանք անդրադարձել են մի քանի թեմաների:
Ըստ ԶԼՄ-ների` առաջնորդները զրուցել են սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշուկջիի սպանության, ինչպես նաև ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի ազատ արձակման մասին: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: