close
Եղանակը Երևանում
17 Նոյեմբերի 2018
+5°
+11°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Նմբ 2018
USD1485.72
GBP1621.53
EUR1550.71
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԻՄ ընտրություններում մասնակցությունը, նախնական տվյալներով, կազմել է 35.23 տոկոս

Հասարակություն

21 Հոկտեմբերի 2018, 22:07
 ՏԻՄ ընտրություններում մասնակցությունը, նախնական տվյալներով, կազմել է 35.23 տոկոս

Հայաստանի 9 մարզերի 49 համայնքներում հոկտեմբերի 21-ին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցությունը, ժամը 20։00-ին ընտրատեղամասերի փակման պահին, նախնական տվյալներով, կազմել է 35.23 տոկոս, ընտրողների ցուցակներում ընդգրկված է 217 հազար 708 մարդ։

Ղեկավար ընտրող համայնքներից Էջմիածնում քվեարկել է 45 հազար 278 ընտրողների 34.95 տոկոսը, Արմավիրում՝ 28 հազար 699 ընտրողների 34.62 տոկոսը, Հրազդանում՝ 44 հազար 156 ընտրողների 36.82 տոկոսը, և Կապանում՝ 34 հազար 969 ընտրողների 55.77 տոկոսը։

Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի ևՏավուշի մարզերի 49 համայնքներում հոկտեմբերի 21-ին անցկացվեցին են տեղականինքնակառավարման մարմինների ընտրություններ: Համայնքներից 24-ում ընտրություններըհերթական էին, իսկ 25-ում՝ արտահերթ:

Նշված համայնքներից 42-ում կայանացել են միայն համայնքի ղեկավարի, 6 համայնքում` միայնավագանու անդամի, և մեկ համայնքում միաժամանակ համայնքի ղեկավարի և ավագանուանդամի ընտրություններ: 

Հոկտեմբերի 11-ին ժամը 18.00-ին լրացել էր ՏԻՄ ընտրությունների համայնքի ղեկավարի ևավագանու անդամի գրանցված թեկնածուների կողմից ինքնաբացարկի դիմումներներկայացնելու ժամկետը:  Սահմանված ժամկետում ընտրություններին որպես համայնքիղեկավարի թեկնածու գրանցված 146 քաղաքացիներից 17-ը ներկայացրել էր ինքնաբացարկիդիմում: Մերժվել էր համայնքի ղեկավարի մեկ թեկնածուի գրանցում` ընտրական գրավըչվճարելու հիմքով: 

Համայնքի ղեկավարի ընտրությունների քվեարկությանը մասնակցող 128 թեկնածուներից 126-ըառաջադրվել էին ինքնաառաջադրմամբ, մեկական թեկնածու են առաջադրել «ԲարգավաճՀայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները:

ՏԻՄ ընտրություններին համայնքի ղեկավար ընտրող 43 համայնքներից 15-ում քվեարկվել է 2-ական թեկնածու, 9 համայնքում՝ 4-ական թեկնածու, 8 համայնքում՝ 3-ական թեկնածու, 6 համայնքում՝ 1-ական թեկնածու, 4 համայնքում՝ 5-ական թեկնածու, և մեկ համայնքում՝Վաղարշապատում, քվեարկվել է 12 թեկնածու:

Ավագանու անդամի գրանցված 59 թեկնածուներից ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել 4 թեկնածու: Ավագանու անդամի ընտրությունների քվեարկությանը մասնակցած բոլոր 55 թեկնածուները առաջադրվել են ինքնաառաջադրմամբ: 

Համայնքի ղեկավարի 128 թեկնածուներից 6-ը, և ավագանու անդամի 55 թեկնածուներից 9- իգական սեռի ներկայացուցիչներ են:

Ընտրակաշառք` Փաշինյանից
17 Նոյեմբերի 2018, 19:19 Ընտրակաշառք` Փաշինյանից
Հարցեր՝ Իշխան Սաղաթելյանին
17 Նոյեմբերի 2018, 11:12 Հարցեր՝ Իշխան Սաղաթելյանին
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica