close
Եղանակը Երևանում
21 Հունվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հնվ 2019
USD1485.42
GBP1628.13
EUR1553.38
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Էրեբունի-Երևան 2800»-ին մասնակից օտարերկրյա պատվիրակություններն այցելեցին Ծիծեռնակաբերդ

Քաղաքական

21 Հոկտեմբերի 2018, 14:21
 «Էրեբունի-Երևան 2800»-ին մասնակից օտարերկրյա պատվիրակություններն այցելեցին Ծիծեռնակաբերդ

«Էրեբունի-Երևան 2800» միջոցառման մասնակից օտարերկրյա պատվիրակությունների ներկայացուցիչները այցելեցին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

Պատվիրակության անդամները մասնակցելու են Երևանի 2800-ամյակին նվիրված տոնական և էքսկուրսիոն միջոցառումներին, այդ թվում՝ հոկտեմբերի 21-ի երեկոյան Հանրապետության հրապարակում տեղի ունենալիք գալա համերգին:

«Երևան են ժամանել 10 երկրներից 15 պատվիրակություն: Հիմնականում նրանք մեր գործընկեր, քույր քաղաքներից են: Կան քաղաքապետներ, քաղաքային իշխանության բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր արդեն երեկվանից մասնակցում են մայրաքաղաքի տոնին նվիրված միջոցառումներին: Ավանդապես մենք մեկնարկում ենք առավոտյան մեր հարգանքի տուրքը մատուցելով Մեծ եղեռնի զոհերի հիշատակին: Կարծում եմ՝ սա նաև քաղաքական մեծ նշանակություն ունի»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Երևանի քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը:

Դավիթ Գևորգյանը կարևորեց, որ պատվիրակությունների Երևանում գտնվելը լավ է առիթ է նաև երկկողմ հարաբերությունները զարգացնելու, պաշտոնական հանդիպումներ վարելու համար:

Պատվիրակությունները ժամանել են Ռուսաստանից, Ֆրանսիայից, Հորդանանից, Լիտվիայից, Լատվիայից, Էստոնիայից, Գերմանիայից, Լիբանանից և այլ երկրներից:

Նախատեսվում է նրանց այցը, մասնավորապես, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան, Երևանի կոնյակի գործարան:

Մի մոռացված ծրագրի մասին
20 Հունվարի 2019, 17:39 Մի մոռացված ծրագրի մասին
7 օր` առաջնագծում
19 Հունվարի 2019, 13:45 7 օր` առաջնագծում
Հրդեհ` Մարմարաշենում
19 Հունվարի 2019, 11:48 Հրդեհ` Մարմարաշենում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica