ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել Խաշուկջիի սպանության մանրակրկիտ հետաքննություն անցկացնել
Աշխարհ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կոչ է արել մանրակրկիտ և բաց հետաքննություն անցկացնել` սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշուկջիի սպանություն բացահայտելու համար. հայտնում է РИА Новости-ն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Սաուդյան Արաբիայում հաստատել են, որ լրագրողը մահացել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունում` ծեծկռտուքի հետևանքով: