close
Եղանակը Երևանում
16 Նոյեմբերի 2018
+5°
+12°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Նմբ 2018
USD1487.27
GBP1622.97
EUR1549.69
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայկ Մելիքյանը մենահամերգով հանդես կգա

Մշակույթ

19 Հոկտեմբերի 2018, 12:54
 Հայկ Մելիքյանը մենահամերգով հանդես կգա

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և ՀՀ-ում Ֆրանսիայի հանրապետության դեսպանության համատեղ նախաձեռնությամբ հոկտեմբերի 22-ին՝ ժամը 19:00-ին, տեղի կունենա միջազգային մրցույթների դափնեկիր, ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանի մենահամերգը: Համերգն անցնում է Հայաստանում Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի մշակութային միջոցառումների շրջանակներում և նվիրվում է ֆրանսիացի մեծանուն կոմպոզիտոր Օլիվիե Մեսիանի ծննդյան 110-ամյակին: Մենահամերգը մաս է կազմում նաև Երևանյան 12-րդ միջազգային երաժշտական փառատոնի՝ նվիրված Երևանի հիմնադրման 2800-ամյակին:

Դաշնակահարն այս անգամ անդրադառնում է մասնավորապես Օլիվիե Մեսիանի, ինչպես նաև նրա աշակերտների՝ աշխարհահռչակ կոմպոզիտորներ Պիեռ Բուլեզի և Յանիս Քսենակիսի ստեղծագործություններին: Ծրագրում կհնչեն նաև Մեսիանի հիշատակին գրված ստեղծագործություններ. Ջոնաթան Հարվի, Տորու Տակեմիցու, Տրիստան Մյուրայ: Համերգը տեղի կունենա Արամ Խաչատրյան համերգասրահում:

 «Այս տարի ողջ աշխարհը նշում է ֆրանսիացի հանճարի՝ Օլիվիե Մեսիանի ծննդյան 110-ամյակը: Ուրախ եմ, որ վերադարձա Երևան այս հրաշալի առիթով՝ մենահամերգի՝ նվիրված մեծանուն կոմպոզիտորին: Շնորհակալություն բոլոր կազմակերպիչներին այս առիթը ի կատար դարձնելու և մեր երաժշտասեր քազաքացիների հետ այն կիսելու համար»,- նշում է Դաշնակահարը:

Հայկ Մելիքյանը վարում է ակտիվ համերգային գործունեություն՝ ելույթ ունենալով աշխարհի տարբեր հեղինակավոր բեմերում և բազմաթիվ միջազգային փառատոնների հրավիրյալ երաժիշտ է: 1900+ համաշխարհային դաշնամուրային երաժշտության համերգաշարի հիմնադիրն է: Ժամանակակից երաժշտության պրոպագանդման համար 2012թ. Մոսկվայի կոմպոզիտորների տան անունից նրան շնորհվել է ոսկե մեդալ, 2013թ. արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչման: Հայկ Մելիքյանի ձայնասկավառակները թողարկվել են NAXOS Grand Piano լեյբլի (երաժշտական ընկերության) կողմից: Օռլեանի միջազգային մրցույթի, Անդրե Բուկուրեշլիևի և Սամսոն Ֆրանսուայի անվան մրցանակների դափնեկիր է: Նշենք, որ վերջերս, ս.թ. հոկտեմբերի 12-ին Ժնևի հեղինակավոր Վիկտորիա համերգասրահում տեղի ունեցավ Հայկ Մելիքյանի և Նարեկ Հախնազարյանի համատեղ ելույթը՝ նվիրված ֆրանսահայ շանսոնիե Շառլ Ազնավուրի հիշատակին:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica