close
Եղանակը Երևանում
22 Սեպտեմբերի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Սեպ 2019
USD1476.13
GBP1596.40
EUR1525.98
RUB17.47
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սաուդյան Արաբիայում գտել են լրագրողի սպանության «մեղավորին». The New York Times

Աշխարհ

19 Հոկտեմբերի 2018, 11:34
 Սաուդյան Արաբիայում գտել են լրագրողի սպանության «մեղավորին». The New York Times

Սաուդյան Արաբիայի իշխանությունները կարող են ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշուկջիի սպանության մեղավորությունը դնել գեներալ Ահմեդ Ասիրիի վրա, որը թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանի խորհրդականն է: Այդ մասին գրում է The New York Times-ը` իր աղբյուրներին հղումով. հայտնում է ТАСС-ը:

Ըստ աղբյուրների` Էր Ռիադը մտադիր է հայտարարել, որ արքայազնն իբր բանավոր կերպով հրահանգել է խորհրդականին` լրագրողին բերել Սաուդյան Արաբիա` հարցաքննության, իսկ նա կա'մ սխալ է հասկացել հրահանգը,  կա'մ չարաշահել է լիազորությունները և սպանել լրագրողին:

Ըստ թերթի` այդ կերպ Սաուդյան Արաբիան կկարողանա մաքրել արքայազնի անունը, որին ամերիկյան հատուկ ծառայությունները կասկածում են լրագրողի անհետացման մեջ:

 

Անկախության երթ՝ Երևանում
21 Սեպտեմբերի 2019, 19:41 Անկախության երթ՝ Երևանում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica